Հասմիկ Սիմոնյան (բանաստեղծ)
հայ բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հասմիկ Գագիկի Սիմոնյան (մարտի 7, 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ (2007)[1]:
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հասմիկ Սիմոնյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
Հասմիկ Սիմոնյանը ծնվել է 1987 թվականին Երևանում։ 2003 թվականին ավարտել է Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 միջնակարգ դպրոցը, 2003-2008 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 2008-2009 թվականներին՝ Կովկասի ինստիտուտի լրագրության բաժնում[2]։ 2005 թվականին հրատարակված Սիմոնյանի «Լուսնոտ բառեր» բանաստեղծությունների ժողովածուն ձեռագիր վիճակում արժանացել է Սլավիկ Չիլոյանի անվան մրցանակի։ 2010 թվականին հրատարակվել է «Թափթփված սենյակներ» բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն։ Տպագրվել է «Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի լույս», «Գարուն», «Նարցիս», «Ցոլքեր», «Ինքնագիր», «Հետք» և այլ թերթերում ու ամսագրերում, ինչպես նաև՝ «Գրանիշ»[3] և «Հետք» ինտերնետային կայքերում[4]։
Remove ads
Պարգևներ, մրցանակներ
- «Գրեթերթի» մրցանակ՝ «Պոեզիա» անվանակարգում, 2010
- «Գրեթերթի» մրցանակի՝ «Հրապարակախոսություն և ակնարկ» անվանակարգում, 2008
- Հրանտ Մաթևոսյանի անվան կրթաթոշակ-մրցանակ, 2007
- Հակոբ Կարապենցի անվան մրցանակ, 2006
- Հայաստանի Նախագահի երիտասարդական մրցանակի «Գրականություն» բնագավառում, 2006
Երկեր
- Թափթփված սենյակներ, Երևան, 2010։
- Լուսնոտ բառեր, Երևան, 2005։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads