Հավայի

From Wikipedia, the free encyclopedia

Հավայիmap
Remove ads

Հավայի (անգլերեն՝ Լսել Hawaii), ԱՄՆ-ի նահանգ, որը գտնվում Խաղաղ օվկիանոսում։ Ընդգրկում է Հավայան կղզիները։ Այն 1959 թվականի օգոստոսի 21-ին դարձավ ԱՄՆ 50-րդ նահանագը։

Արագ փաստեր Հավայիանգլ.՝ Hawaii, Երկիր ...

Բնակչությունը կազմում է 1 419 561 մարդ (2014 թվականի տվյալներով)։ Քաղաքի բնակչությունը կազմում է ամբողջ բնակչության 70 %-ը։ Պաշտոնական լեզուն անգլերենն է։ Տուրիստական գոտիներում անգլերենի հետ միասին օգտագործվում է նաև ճապոներենը։ Առօրյա կյանքում, միմյանց հետ շփվելով տարբեր էթնիկ խմբեր, խոսում են տարբեր լեզուներով, այդ թվում նաև հավայերեն։

Հավայի նահանգի վարչական կենտրոնը Հոնոլուլուն է, իսկ մյուս ամենախոշոր քաղաքներն են` Հիլո, Կաիլուա-Կոնա, Կանեհոեն։ Տնտեսապես առավել զարգացած կղզին Օհաուն է։

Նահանգի մյուս պաշտոնական անվանումը՝ Ալոհա նահանգ։

Remove ads

Աշխարհագրություն

Thumb
Հրաբխային լավայի արտանետումներ Կիլաուեա

Նահանգը գտնվում է Հավայան կղզիներում և Խաղա օվկիանոսի կենտրոնական մասում։ Տարածքը կազմում է 28 311 կմ²։ Հավայան կղզիներում գտնվում է Մաունա-Լոա և Կիլաուէա հրաբուխները և հանգած հրաբուխ` Մաունա-Քեան (բարձրությունը 4205 մ)։ Հավայի նահանգը երկրի մակերևույթով ամենաարագ աճող երկիրն է (դա հրաբխային գործունեության հետևանք է)։ Հողի բնույթի շնորհիվ, որը պահում է խոնավությունը, նահանգում չկան լճեր։ Բացառություններ են` Ուաիաու, Հալուոլու լճերը և Կա-Լոկո ջրամբարը։

Տեղագրություն

Հավայան կղզիները համարվում են ԱՄՆ-ի ամենահարավային նահանգը և երկրորդ ամենաարևմտյան նահանգը՝ Ալյասկայից հետո։ Ինչպես Ալյասկան, այնպես էլ Հավայան կղզիները սահմանակից չեն ԱՄՆ ոչ մի նահանգի։ Այն ԱՄՆ միակ նահանգն է, որը Հյուսիսային Ամերիկայում չէ, և միակն է, որն ամբողջությամբ շրջապատված է ջրով և ամբողջությամբ արշիպելագով։

Կլիմա

Նահանգը ունի արևադարձային կլիմա։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 18-ից 25 աստիճան։ Տարեկան տեղումները կազմում են 4000 մմ։ Նահանգը ունի արևադարձային տափաստաններ և սավանաներ։

Remove ads

Տնտեսություն

Thumb
Հավայան կղզու առողջարաններ
Thumb
First Hawaiian Center — Հավայի հանագի ամենաբարձի կառուցը (131 մ)

Տնտեսության հիմքն են հանդիսանում` զբոսաշրջությունը և ծառայությունները։ Կղզիներում կան մի շարք հանգստավայրեր, բնական և պատմական վայրեր, այդ թվում նաև ազգային պարկեր։

Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են շաքարավազը և մրգային պահածոները։

Գյուղատնտեսություն Վերամշակվում է 1 միլիոն հեկտար։ Գլխավոր սպառողական մշակաբույսը բրինձն է։ Անասնապահությունը ունի երկրորդական նշանակություն։ Լավագույն հողերը զբաղեցնում են արտահանման տնկարկները, մշակաբույսերից` արքայախնձոր, շաքարեղեգ, սուրճի, սիզալ, բանան և գուավա։

Հավայի նահանգը հիմնական տրանսպորտային հանգույց է Հյուսիսային Խաղաղ օվկիանոսում, որի ունի կապող ճանապարհ, ԱՄՆ-ի և Կանադայի, Արևելյան Ասիայի, Ֆիլիպինների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի հետ։

Remove ads

Ժողովրդագրություն

Բնակչություն

Էթնիկական կազմը։

Շրջանում տիրել են եվրոպացիներ` գերմանացիներ, պորտուգալացիներ, բրիտանացիներ. Նախկին ԽՍՀՄ-ից գաղթածների թիվը կազմում է 5 հազար[3]։

Կրոն

2000 թվականի տվյալներով Հավայի նահանգում տարբեր կրոնի հետևորդների և դավանանքի ներկայացուցիչներ բաշխվել են հետևյալ կերպ[4][5][6]։ Քրիստոնեություն՝ 351 000 (28,9 %) Բուդդայականություն՝ 110 000 (9 %) Հուդայականություն՝ 10 000 (0,8 %) այլ կրոններ՝ 100 000 (10 %) Ոչ ոք չի պատկանում որևէ կրոնի 650 000 (51,1 %)

Անհատներ

Հավայիյի անհատ անձինք

Անվանել են ի պատիվ Հավայի

Երկրաբանություն

  • Հավայիտ- հրաբխային ապարի տեսակ
  • Հավայիտ (մինարալ)- հանքային կվարցի բազմազանություն
  • Հավայան հրաբխի տեսակ -Հրաբուխ
  • Հավայան ժայթքման տեսակ-ժայթքող հրաբուխ
  • Հրաբխային ռուբեր հավայան տեսակ-հրաբխային ռուբեր

Մշակույթ

  • Հավայան կիթառ
  • Հավայան պար

Այլ

  • Հավայան արծիվ
Thumb

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads