Հարավային Օսիայի Հանրապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հարավային Օսիա (օսերեն՝ Хуссар Ирыстон, Խուսսար Իռըստոն; վրացերեն՝ სამხრეთ ოსეთი, Սամխրեթ Օսեթի; ռուսերեն՝ Южная Осетия, Յուժնայա Օսետիյա), 2017 թվականից նաև Ալանիայի պետություն, հանրապետություն է Հարավային Կովկասում, որը գտնվում է Վրաստանի հյուսիսում և Ռուսաստանի հարավում[1]։ Այն ճանաչվել է միայն Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Նաուրուի կողմից։ Երկրի մայրաքաղաքն է Ցխինվալը։ 1990 թվականների սկզբից ի վեր Վրաց-օսական պատերազմի ժամանակ, երկրի տարածքի մեծամասնությունը կառավարում է Հարավային Օսիայի կառավարությունը, իսկ Վրաստանը վերահսկում էր Հարավային Օսիայի ավելի փոքր մասը։ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Հարավային Օսիայի կառավարությունը վերահսկում է հանրապետության ողջ տարածքը։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օսիա (այլ կիրառումներ)
Remove ads
Կլիմա, ռելիեֆ
Հարավային Օսեթիայի տարածքի մեծ մասն զբաղեցնում են Մեծ Կովկասի լեռնաշղթաները։ Հյուսիսում լեռնագագաթները հասնում են 3000-3500 մ և ավելի բարձրության (Խալացա լեռ, 3938 մ)։ Հարավային մասը 700-900 մետր բարձրությամբ, կազմում է Ներքին Քարթլիի հարթավայրի հյուսիսային եզրամասը։ Մարզի տարածքի ավելի քան 90 %-ը գտնվում է ծովի մակերևույթից 1000 մետր բարձրության վրա։ Կլիման փոխվում է ըստ բարձրության՝ հարավում շոգ ամռանը հաջորդում է չափավոր ցուրտ ձմեռը, միջլեռնային գոտում գերիշխում է չափավոր ցուրտ կլիման, ծայր հյուսիսում՝ ցուրտ կլիման։ Տարեկան տեղումները՝ 500-1000 մմ են[2]։
Remove ads
Գետեր ու լճեր
Գետերը պատկանում են Կուրի ավազանին (Մեծ Լիախվի, Կսանի, Լեխուրա, Մեջուդա), ունեն հիդրոէներգետիկ զգալի պաշարներ։ Առավել խոշոր լճերն են Կելիստբան և Էրցոն։
Բնակչություն
Բնակչության մեծ մասը (64,3 %) կազմում են օսերը, վրացիները կազմում են 25 %, ռուսները՝ 2,8 %, հայերը՝ 1,5 %, հրեաները՝ 0,9 %, այլ ժողովուրդները կազմում են 5,8 % (ըստ 2008 թվականի տվյալների)[3]։
1990-ականների սկզբին կոնֆլիկտի պատճառով մեծ թվով օսեր գաղթեցին Ռուսաստան՝ հատկապես Հյուսիսային Օսեթիա։ 2008 թվականի օգոստոսին զինված հակամարտության արդյունքում վրացի բնակչության 80 %-ը (15 հազար մարդ) և օս բնակչության 70 %-ը (34 հազար մարդ) գաղթեցին այլ վայրեր։ Ըստ 2009 թվականի տվյալների՝ Հարավային Օսեթիայի բնակչության 80 %-ը կազմում են օսերը[4]։
Ազգային Կազմը Հարավային Օսիայում 1926-2012 թվականներին[5]
− Նկատառում։ ¹ - տվյալները մոտավոր են.
Պատմություն
Օսերը կամ ովսուրները հին ալաններ ժողովորդի հետնորդներն են։
Կրոն
Մինչև 1991 թվականը Հարավային Օսեթիայում չկար պաշտոնապես գործող ոչ մի եկեղեցի։ 1990-ականների վերջին տեր Գեորգիի կողմից բացվել են 10 ռուսական ուղղափառ վանքեր։
2008 թվականին գործում էր հայ առաքելական եկեղեցի։ Հարավային Օսեթիան պաշտոնապես գտնվում է վրացական ուղղափառ եկեղեցու տարածքում։ Շրջանում կան մի շարք հին, չգործող եկեղեցիներ, որոնք հիմնականում վերագրվում են Վրաստանի «Ոսկեդարին»՝ Դավիթ Շինարար թագավորի և Թամար թագուհու ժամանակաշրջանին (10-13 դարեր)։ 2008 թվականի զինված հակամարտության արդյունքում եկեղեցիներից մի քանիսն ավերվեցին։ Ավերվեց Նիկոզի գյուղի վրացական եկեղեցին (10-րդ դար)։
Տաճարներ
2008 թվականին գործել են հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին և սինագոգը[6]։

Remove ads
Զինված ուժեր
Հարավային Օսիայի զինված ուժերը 2009 թվականին մասնակիորեն ճանաչված Հարավային Օսիա պետության ռազմական անվտանգության ապահովման համար ստեղծված զինված կազմակերպություն են։ Ստեղծվել են 1991 թվականին և մասնակցել են երկու ռազմական կոնֆլիկտի՝ 1991-1992 թվականների հարավօսական պատերազմին և 2008 թվականի հնգօրյա պատերազմին Հարավային Օսիայում։
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads