Հենրիխ Շյուց

From Wikipedia, the free encyclopedia

Հենրիխ Շյուց
Remove ads

Հենրիխ Շյուց (գերմ.՝ Heinrich Schütz, հոկտեմբերի 8 (18), 1585[1], Բադ Կյոստրից, Greiz, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][3] - նոյեմբերի 6 (16), 1672[4][2][5][…], Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][3]), գերմանացի երգահան և երգեհոնահար, երաժշտական մանկավարժ։

Արագ փաստեր Հենրիխ Շյուց, Բնօրինակ անուն ...

Երգել է Կասսելի պալատական երգչախմբում (1599 թվականից), կոմպոզիցիա ուսումնասիրել Ջ․ Գաբրիելի մոտ (1609–1612, Վենետիկ)։ Գերմանական երաժշտության շատ ժանրերի հիմնադիրն է։ Գրել է բազմաթիվ հոգևոր երկեր (պասսիոններ, օրատորիաներ, կանտատներ, «Գերմանական մագնիֆիկատ» ևն)՝ նախապատրաստելով Յո․ Ս․ Բախի, և Գ․ Ֆ․ Հենղելի մի շարք հայտնագործություններ։ Շյուցի գրչին են պատկանում գերմաներեն առաջին օպերան («Դափնե», 1627) և բալետը («Օրփեոս և Էվրիդիկե», 1638), որոնք չեն պահպանվել։

Համարվում է 17 դարի առավել կարևոր գերմանացի կոմպոզիտորը (մինչև Բախը)։ Գրել է «Դափնե» առաջին գերմանական օպերան (կատարվել է 1627 թ., երաժշտությունը չի պահպանվել) և հոգևոր ու աշխարհիկ բնույթի 500-ից ավել այլ ստեղծագործություններ։

Remove ads

Հիմնական ստեղծագործությունները

  • Il primo libro de madrigali (Մադրիգալների առաջին գիրք, 1611)
  • Psalmen Davids (Դավիթի սաղմոսներ, գիրք 1, 1619)
  • Historia der frölichen und siegreichen Aufferstehung ... (1623)
  • Cantiones sacrae (Սրբազան երգեր, 1625)
  • Psalmen Davids (Դավիթի սաղմոսներ, գիրք 2, 1628)
  • Symphoniae sacrae (Սրբազան սիմֆոնիաներ, 1629)
  • Musikalische Exequien (1636)
  • Kleine geistliche Konzerte (գիրք 1, 1636)
  • Symphoniae sacrae (գիրք 2, 1647)
  • Geistliche Chor-Music (1648)
  • Symphoniae sacrae (գիրք 3, 1650)
  • Zwölf geistliche Gesänge (1657)
  • Psalmen Davids (գիրք 2-ի վերախմբագրում, 1661)
  • Weihnachtshistorie (Սուրբծննդյան օրատորիա, 1664)
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads