Հենրիկ Էդոյան
հայ գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հենրիկ Անտոնի Էդոյան (օգոստոսի 31, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1976 թվականից։ 2005 թվականին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին («Երեք օր առանց ժամանակի» գրքի համար)։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2010)[1]։
Remove ads
Կենսագրություն
Հենրիկ Էդոյանը ծնվել է Երևանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի թիվ 39 միջնակարգ դպրոցը։ 1959-1962 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1967 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, 1970 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան (գրականության տեսության գծով)։ 1971 թվականից աշխատում է ԵՊՀ-ում որպես գիտաշխատող, 1973 թվականից՝ դասախոս։
1974 թվականին «Ռեալիզմի հարցերը 20-րդ դարի հայ քննադատության և գեղագիտության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան , 1990 թվականին՝ դոցենտի աստիճան, 1991 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 1986-2008 թվականներին եղել է ԵՊՀ արտասահմանյան գրականության և գրականության տեսության ամբիոնի վարիչ։
Մասնակցել է միջազգային մի շարք գիտաժողովների, դասախոսություններ կարդացել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում։ 1995-1996 թվականներին դասավանդել է Բեյրութի Հայագիտական հիմնարկությունում և Հայկազյան համալսարանում։
Հենրիկ Էդոյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և այլն։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Խոսքի ուղղությամբ» գիրքը (Մոսկվա, 1985)։
Տարվա լավագույն գրքի համար 2002 թվականին արժանացել է ՀԳՄ ոսկե մեդալի, արժանացել է Թեքեյան մշակութային միության Հայկաշեն Ուզունյան մրցանակով (2004)[2][3][4]։
Remove ads
Անդրադարձներ
- Վալերի Փիլոյան, Ժամանակի հնագետը, Գրական թերթ - 27/03/2015:
- Հակոբ Հարությունյան, Գծի խորհուրդը Հենրիկ Էդոյանի պոեզիայում, Գրական թերթ - 16/06/2017։
- Արփի Խաչատրյան, Հոգևոր թեմայի արծարծումները Հենրիկ Էդոյանի Պոեզիայում, Էջմիածին, 1/2008, 118-126։(չաշխատող հղում)
- Հռիփսիմե Զաքարյան, Քաղաքի տարածական մոտիվը Հենրիկ Էդոյանի պոեզիայում:
- Սուրեն Աբրահամյան, Պոետական դարձի ինքնությունը Էդոյանի պոեզիայում. «Ես հին Հելիկոնն եմ», Գրականագիտական հանդես, 2/2019, էջ 299-312։(չաշխատող հղում)
Remove ads
Պարգևներ
- Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2010)
- Պողոսյան մրցանակ, 2013[5]
Ստեղծագործության բնութագիրը
Հենրիկ Էդոյանի ստեղծագործություններին բնորոշ են հավերժականի և առօրյայի, վերացականի և կոնկրետի, մտքի և պատկերի անբաժանելի միասնությունը՝ կապված հոգևորի և իրականի ներքին որոնումների հետ։
Գրաքննադատական աշխատանքներում մեկնաբանել է դասական, ինչպես նաև նորագույն պոեզիայի պատկերային համակարգերն ու լեզվիմաստային կառուցվածքները[4]։
Երկերի մատենագիտություն
- Անդրադարձումներ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1977, 88 էջ։
- Պատկեր և կեսօր, Երևան, 1980, 156 էջ։
- Երկրային ժամանակ, Երևան, 1983, 144 էջ։
- Այժմ և միշտ, Երևան, 1987, 256 էջ։
- Եղիշե Չարենցի պոետիկան, Երևան, 1986, 452 էջ։
- Հարյուր սոնետ, Երևան, 1993, 106 էջ։
- Քայլեր եւ ստվերներ, Պէյրութ, 1996, 117 էջ։
- Կյանքը. Իմ ուղին (հատընտիր), Երևան, 1999, 264 էջ։
- Հետգրություն, Երևան, 2001, 396 էջ։
- Երեք օր առանց ժամանակի, Երևան, 2005, 136 էջ։
- Երկու կեանք, Հալէպ, 2006, 207 էջ։
- Փողոցի բաժանվող մասում, Երևան, 2006, 112 էջ։
- Համատեքստ – 2007, Երևան, 2008, 392 էջ։
- Շարժում դեպի հավասարակշռություն (հոդվածներ, էսսեներ), Երևան, 2009, 500 էջ։
- Համատեքստ – 2008 (հոդվածների ժողովածու), Երևան, 2009, 206 էջ։
- Բանաստեղծություններ, հատ. 1, Երևան, 2010, 384 էջ։
- Բանաստեղծություններ, հատ. 2, Երևան, 2010, 368 էջ։
- Համատեքստ – 2008 (հոդվածների ժողովածու), Երևան, 2010, 279 էջ։
- Եղիշե Չարենցի պոետիկան, Երևան, 2011, 432 էջ։
- Կանգ առ, ես այստեղ եմ, Երևան, 2012, 128 էջ։
- Հենման կետ, Երևան, 2015, 112 էջ։
- Ընտրանի, Երևան, 2016, 794 էջ։
- Լույսը ձախ կողմից, Երևան, 2018, 150 էջ։
- Պոեզիայի երկակի տեսողությունը, Երևան, 2020, 368 էջ
Մամուլ
- Բանաստեղծություններ, «Գարուն», 1967, № 2
- Բանաստեղծություններ, «Գարուն», 1992, № 3
Remove ads
Թարգմանություններ
- Նիկոլայ Տիխոնով, Կավ և կրակ։ Բանաստեղծություններ, պոեմներ, վիպակներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Հ. Էդոյանը), Երևան, «Սովետական գրող», 1976, 251 էջ։
- Ոսկի Լոտոս։ Հին Արևելքի պոեզիա։ Եգիպտոս, Հնդկաստան), Երևան, «Սովետական գրող», 1980, 264 էջ։
- XX դարասկզբի ռուսական գրականություն (ժողովածուի մի մասը թարգմանել է Հ. Էդոյանը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 536 էջ։
- Հին արևելքի պոեզիա (ժողովածուի «Եգիպտոս», «Հնդկաստան» բաժինները և «Պաղեստին», «Իրան», «Չինաստան», «Ճապոնիա» բաժինների առանձին գործեր թարգմանել է Հ. Էդոյանը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 616 էջ։
- Մեռյալների գիրք, Երևան, 2004։
- Աստվածների ժամանակը, Երևան, 2007։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads