Հենրի Գաբրիելյան

հայ փիլիսոփա, խմբագիր From Wikipedia, the free encyclopedia

Հենրի Գաբրիելյան
Remove ads

Հենրի (Հարություն) Գաբրիելի Գաբրիելյան (նոյեմբերի 3, 1903(1903-11-03)[1][2], Պատականց, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - ապրիլի 10, 1981(1981-04-10)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1945), պրոֆեսոր (1936), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1963)։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads

Կենսագրություն

Ծնվել է Վանի նահանգի Գավաշի գավառակի Պատականց գյուղում։ Ավարտել է Երևանի թեմական դպրոցը, 1928 թվականին՝ ԵՊՀ իրավատնտեսագիտական ֆակուլտետը և ստացել տնտեսագետի որակավորում։ 1930-1933 թվականներին սովորել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտում և ստացել փիլիսոփայության պատմաբանի որակավորում։ 1933 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։

Thumb
Հենրի Գաբրիելյանի նվիրված ցուցանակ։

1922 թվականին եղել է Ղամարլուի շրջանային կոմիտեի, այնուհետև՝ Էջմիածնի գավառային կոմիտեի քարտուղար, Հայաստանի կոմերիտմիության կենտկոմի մամուլի բաժնի վարիչ, 1923-1933 թվականներին՝ «Ավանգարդ» թերթի խմբագիր, 1933-1935 թվականներին՝ Լենինականի ՄՏԿ բաժնի պետի տեղակալ, 1935-1936 թվականներին՝ Երևանի մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի տնօրեն, ՀԿԿ ԿԿ կուլտուրայի բաժնի վարիչի տեղակալ, կուսդպրոցի վարիչ, պատմության և գրականության ինստիտուտի տնօրեն, բուհերի վարչության պետ, ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, Հայաստանի գրողների միության քարտուղար, «Գրական թերթի» խմբագիր։ 1937 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է ԵՊՀ ռեկտոր, բայց տարին ավարտել է բանտում՝ ԽՄԿԿ շարքերից հեռացված։ 1941-1918 թվականներին եղել է ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր, 1948-1955 թվականներին՝ նախ՝ Վիլնյուսի համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, ապա՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։ 1955-1970 թվականներին եղել է ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, 1970-1978 թվականներին՝ փիլիսոփայության պատմության և գիտական աթեիզմի ամբիոնի, այնուհետև՝ փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ, 1978-1981 թվականներին՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։

Գաբրիելյանը հայագիտության կարևորագույն բնագավառներից մեկի՝ հայ փիլիսոփայության պատմության ուսումնասիրության սկզբնավորողներից է։ Հեղինակ է 100-ից ավելի մենագրությունների, գրքույկների ու գիտական հոդվածների։ Դրանցից առավել հիշատակելի են «Հեգելի զարգացման ուսմունքը և մարքսիզմ-լենինիզմը» (Երևան, 1934), «Գիտությունը և նրա դերը» (ռուսերեն, Երևան, 1956), «Մարքսիստական տրամաբանությունը որպես դիալեկտիկա և իմացության տեսություն» (ռուսերեն, Երևան, 1963), «Հայ փիլիսոփայական մտքի պատմություն», հ. 1-4, (Երևան, 1956-1965, մեկ գրքով՝ ռուսերեն, 1972 և հայերեն՝ 1976), «Դավիթ Անհաղթ» (Երևան, 1980), «Փիլիսոփայության հանգուցային հիմնահարցերը միջնադարյան հայ փիլիսոփաների մոտ» (ռուսերեն, Երևան, 1981) և այլն։

Գաբրիելյանը մեծ վաստակ ունի փիլիսոփայական կադրերի պատրաստման գործում՝ երկար տարիներ եղել է փիլիսոփայության գծով գիտական աստիճաններ շնորհող խորհրդի նախագահ, ղեկավարել բազմաթիվ ասպիրանտների, նպաստել ԵՊՀ-ում փիլիսոփայության բաժնի, ապա՝ ֆակուլտետի ստեղծմանը[4]։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Վախճանվել է Երևանում։

Remove ads

Երկեր

  • Դալուսա Կոաոանդյան, Ե․, 1946
  • Հայ փիլիսոփայական մւոքի պատմություն, հ ․ 1–4, Ե․, 1956–65
  • Դալուսա Կոաոանդյան, Ե․, 1946։ Հայ փիլիսոփայական մւոքի պատմություն, հ ․ 1–4, Ե․, 1956–65
  • Հայ պատմափիլիսոփայական մտքի քննական տեսություն, Ե․, 1966
  • Հեգելը և դիալեկտիկական մատերիալիզմը, Ե․, 1970
  • Наука и ее роль в обществе, Е․, 1956
  • Марксистская логика как диалектика и тео– рия познания, Е․, 1963
  • Основы марксистской логики, Е․, 1968
  • История армянской философии, Е․, 1972
  • Հայ պատմափիլիսոփայական մտքի քննական տեսություն, Ե․, 1966
  • Հեգելը և դիալեկտիկական մատերիալիզմը, Ե․, 1970
  • Наука и ее роль в обществе, Е․, 1956
  • Марксистская логика как диалектика и теория познания, Е․, 1963
  • Основы марксистской логики, Е․, 1968
  • История армянской философии, Е․, 1972․
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads