Հենրի III (Անգլիայի թագավոր)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հենրի III (հոկտեմբերի 1, 1207, Վինչեսթեր, Անգլիայի թագավորություն - նոյեմբերի 16, 1272, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա), թագավոր 1216 թվականից։ Պլանտագենետների դինաստիայից։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հենրի III (այլ կիրառումներ)
Հովհան Անհողի որդին։
Փորձել է երկիրը կառավարել օտարերկրյա ֆեոդալ-արկածախնդիրների և հռոմեական եկեղեցու հետ դաշնակցած, որով իր դեմ է հանել բարոններին ու սրանց աջակցող ասպետներին, քաղաքացիներին և ունևոր գյուղացիությանը։ 1258 թվականին ստիպված հրապարակել է օրենքներ, որոնց համաձայն երկրում հաստատվել է բարոնների տիրապետությունը։ Հրաժարումը 1258 թվականի «կանոններից» հանգեցրել է 1263-1267 թվականների քաղաքացիական պատերազմին, որի ժամանակ Սիմոն դը Մոնֆորը գերեվարել է Հենրի III -ին (1264 թվական)։ Սակայն թագավորի կողմնակիցներին հաջողվել է 1266 թվականին գահին վերահաստատել նրան, որը բարոնների, ասպետների ու քաղաքացիների ճնշմամբ համաձայնեց պառլամենտ հրավիրելուն։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads