Հետնորդները 3
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
«Հետնորդները 3» (անգլ.՝ Descendants 3), ամերիկյան մյուզիքլ, ֆանտաստիկ հեռուստատեսային ֆիլմ։ Ֆիլմը պատմում է «Հետնորդների» երևակայական աշխարհում դեռահասների կյանքի և արկածների մասին՝ շարունակելով «Հետնորդները» և «Հետնորդները 2» ֆիլմերի սյուժեն։ Ֆիլմի սցենարը գրել են Սառա Պարիոթը և Ջոսան Մաքգիբբոնը, իսկ ռեժիսորը եղել է Քենի Օրտեգան։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2019 թվականի օգոստոսի 2-ին Disney Channel հեռուստաալիքով[2][3]։
Remove ads
Սյուժե
Երբ Բենն ու Մելը հայտարարում են իրենց նշանադրության մասին, Օդրին սկսում է խանդել և որոշում է վրեժխնդիր լինել Մելից՝ տիրանալով նրա մոր՝ Մալեֆիսենտայի գավազանին։ Օդրիի պլաններին խանգարելու համար Մելը պետք է դիմի հոր՝ Հադեսի օգնությանը, որը լքել է իրեն շատ տարիներ առաջ։
Դերերում
Remove ads
Արտադրություն
«Հետնորդները 3» ֆիլմի պրոդյուսերը եղել են Սառա Պարիոթը և Ջոսան Մաքգիբբոնը, իսկ ռեժիսորն ու գործադիր պրոդյուսերը՝ Քենի Օրտեգան[4]։ Վենդի Ջաֆեթը դարձել է ֆիլմի պրոդյուսերներից մեկը[5] Օրտեգայի, Սառայի, Մաքգիբոնի հետ միասին[9]։ Մարկ Հոֆելինգն ու Կարա Սաունը վերադարձել են որպես համապատասխանաբար պրոդյուսեր և զգեստների դիզայներ[5]։ Ջամալ Սիմսը հանդես է եկել որպես ֆիլմի պարուսույց[7][8] Օրտեգայի հետ միասին, որը եղել է «Հետնորդները» երեք ֆիլմերի խորեոգրաֆ[4]։
Փորձերը և նկարահանումներն սկսվել են 2018 թվականի ապրիլի 23-ին Կանադայում՝ Կոլումբիայի Վանկուվեր քաղաքում[5]։ Արտադրությունն սկսվել է 2018 թվականի մայիսի 25-ին[14]։ 2018 թվականի հուլիսի 18-ին սոցցանցերում հաղորդվել է, որ ֆիլմի արտադրությունը «պաշտոնապես ավարտվել է»[15]։ Այս ֆիլմը «Հետնորդները» ֆրանշիզայի վերջին ֆիլմն է[16]։
Առաջին թրեյլերը ցուցադրվել է փետրվարի 24-ին։
«Հետնորդները 3» ֆիլմը եղել է վերջինը Քամերոն Բոյսի համար, որը մահացել է 2019 թվականի հուլիսի 6-ին[17][18]։
Թողարկում
Ֆիլմի որոշ գովազդային կադրեր թողարկվել են Disney Descendants YouTube-ի ալիքում 2018 թվականի փետրվարին՝ որպես թիզեր կամ ի սկզբանե դիտարկվել են արտադրության համար[19]։ Ֆիլմի պաշտոնական պրեմիերան նախատեսվել է 2019 թվականի օգոստոսի 2-ին[4]։
Ֆիլմի հետ կապված «Under the Sea.The Descendants Short Story» կարճամետրաժ ֆիլմը, որում ներկայացված են Մելը և Ուման «էպիկական ստորջրյա բացահայտմամբ», թողարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 28-ին[20][21]։
2019 թվականի հուլիսի 11-ին Դիսնեյը հայտարարել է, որ Քեմերոն Բոյսի մահված պատճառով չեղյալ է հայտարարում կարմիր գորգի պրեմիերան, որն ի սկզբանե նախատեսված էր 2019 թվականի հուլիսի 22-ին։ Ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան կայացել է Բոյսի հիշատակին նվիրված ժամանակացույցի համաձայն[22]։
Remove ads
Վարկանիշներ
2019 թվականի օգոստոսի 2-ին «Հետնորդները 3» ֆիլմի պրեմիերայի ժամանակ այն դիտել է 4,59 միլիոն հեռուստադիտող[23], երեք օրով հետաձգված ցուցադրության ժամանակ հեռուստադիտողների թիվը ավելացել է մինչև 8,43 միլիոն[24]։
DVD
«Հետնորդները 3» ֆիլմը թողարկվել է DVD-ով 2019 թվականի օգոստոսի 6-ին[25]։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads