Հեքլբերի Ֆիննի արկածները

From Wikipedia, the free encyclopedia

Հեքլբերի Ֆիննի արկածները
Remove ads

Հեքլբերի Ֆիննի արկածները (անգլ.՝ The Adventures Of Huckleberry Finn), Մարկ Տվենի վեպը, որը գրվել է 1884 թվականին։ Սա «Թոմ Սոյերի արկածները» վեպի շարունակությունն է։

Արագ փաստեր Հեքլբերի Ֆիննի արկածներըանգլ.՝ The Adventures Of Huckleberry Finn, Հեղինակ ...
Remove ads

Սյուժե

  • Հեքլբերի Ֆիննը փախչում էր իր դաժան հորից և նավարկություն սկսում Միսիսիպի գետի հոսանքով։ Ճանապարհին, կղզիներից մեկում, նա հանդիպում և ընկերակցում է սևամորթ Ջիմի հետ։
  • Որոշ ժամանակ անց, հանգամանքների բերումով նրանց են միանում երկու խարդախներ՝ դուքսը և թագավորը, որոնք կրկնակի անգամ ստրկացնում են փախստական սևամորթ Ջիմին և գետի երկայնքով ընկած քաղաքներում, կեղծ թատերական բեմադրություններ ներկայացնելով, դրամ են շորթում միամիտներից։
  • Հեքլբերի Ֆիննը օգնություն է խնդրում Թոմ Սոյերից և նրանք մի ազատման պլան են մտածում։
  • Բայց եթե Ֆիննը դա շատ լուրջ էր ընդունում, ապա Թոմը դա անում էր զուտ հետաքրքրության համար։
Remove ads

Տարբեր կարծիքներ

Ողջ ժամանակակից ամերիկյան գրականությունը գալիս է մի գրքից՝ Մարկ Տվենի «Հեքլբերի Ֆիննի արկածներից»։ Դա լավագույն գիրքն է, որ մենք ունենք

Վեպի մեջ օգտագործվում է «նեգր» բառը, որը համարվում է վիրավորանք աֆրոամերիկացիների համար[1]։ Մարկ Տվենը այս վեպում նշել է ստրկության մասին, նկարագրելով այդ երևույթը, նա իր վեպի հերոսների միջոցով բացահայտ խոսում է իր ժամանակների Ամերիկայի գլխավոր խնդրի մասին[2]։ Մարկ Տվենի այս ստեղծագործությունը Միացյալ Նահանգներում երկար ժամանակ եղել է արգելված գրքերի ցանկում։

Remove ads

Հայերեն հրատարակությունը

Մարկ Տվենի այս նշանավոր ստեղծագործությունը հայերեն լույս է տեսել երեք անգամ.

  • Հեքլբերի Ֆիննի արկածները։ [Արկածային վիպակ] / Մ. Տվեն; Անգլ. թարգմ.՝ Ս. Ալեմյան; Խմբ.՝ Պ. Միքայելյան; Նկ.՝ Գ.Ֆիտինգոֆ. -Երևան։ Հայաստան, 1966. -356 էջ.
  • Թոմ Սոյերի արկածները։ Հեքլբերի Ֆիննի արկածները; [Վիպակներ] / Մ. Տվեն ; Թարգմ.՝ Գ. Քեշիշյան, Ս. Ալիմյան; Խմբ.՝ Հ.Վ. Վարդանյան, Է.Ա. Մակարյան . -Երևան։ Սովետական գրող, 1979. -552 էջ.
  • Հեքլբերի Ֆիննի արկածները։ (արկածային վեպ) / Մ. Տվեն; Անգլ. թարգմ.` Ս. Ալեմյան; Խմբ.՝ Ա. Նիկողոսյան.-Երևան։ Անտարես, 2013. -352 էջ.

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads