Հյուսիսային Իռլանդիա

երկիր Եվրոպայի հյուսիս-արևմուտքում: Մեծ Բրիտանիայի վարչաքաղաքական մաս From Wikipedia, the free encyclopedia

Հյուսիսային Իռլանդիաmap
Remove ads

Հյուսիսային Իռլանդիան (իռլանդերեն՝ Tuaisceart Éireann, անգլ.՝ Northern Ireland, օսթել-շոտլանդերեն՝ Norlin Airlann) Միացյալ Թագավորության վարչա-դիվանագետային մասն է, որը գտնվում է Իռլանդիա կղզու հյուսիս-արևելքում։ Մայրաքաղաքը և ամենամեծ բնակավայրը Բելֆասթն է։ Վարչական առումով 1975 թվականից բաժանված է 6 կոմսությունների։

Thumb
Արագ փաստեր Կարգավիճակ, Մտնում է ...
Remove ads

Պատմություն

Հյուսիսային Իռլանդիան ստեղծվել է 1921-ին երբ բրիտանական խորհրդարանի՝ Իռլանդիայի կառավարման մասին ակտով կղզին բաժանվեց Հյուսիսային և Հարավային հատվածների։ Արդյունքում Հարավային Իռլանդիան 1922-ին հռչակվեց որպես Իռլանդական Ազատ Պետություն, իսկ Հյուսիսային Իռլանդիան, որի բնակչության մեծ մասը կազմում էին յունիոնիստները, ցանկություն հայտնեց մնալ Միացյալ Թագավորության կազմում։

Աշխարհագրություն

Հյուսիսային Իռլանդիայի կենտրոնական մասում գտնվում է ամբողջ թագավորության ամենամեծ լիճը՝ Լոխ Նեյը (392 կմ²)։ Մեծությամբ երկրորդ տեղն են զբաղեցնում Ներքին և Վերին Լոհ-Էռն լճերը հարավ-արևելքում։ Այդ լճերի մեջտեղին գտնվում է Հյուսիսային Իռլանդիայի դաշտային մասը, իսկ այդ շրջանի հյուսիս, արևելքը, հարավ-արևելքը և արևմուտքը զբաղեցնում են սարերը։ Հյուսիսային Իռլանդիայի ամենաբարձր կետը Սլիվ Դոնարդն է Մոռնի սարերում (848 մետր)։

Remove ads

Վարչական բաժանում

Վարչական առումով Հյուսիսային Իռլանդիան բաժանվում է 6 կոմսությունների և 26 շրջանների։ Իռլանդիա կղզին համարվում է բաժանված չորս պատմական շրջանների՝ Մանսթեր, Լեյնսթեր, Քոննահթ և Օլսթեր, որի 6 կոմսությունները մտնում են Հյուսիսային Իռլանդիայի կազմի մեջ, իսկ մնացած 3 Իռլանդիայի Հանրապետության կազմում են - Դոնեգալ, Քավան, Մոնական։

Կոմսություններ

  • Անթրիմ (Antrim, Aontroim),
  • Արմա (Armagh, Ard Mhacha),
  • Դաուն (Down, An Dún),
  • Լոնդոնդերրի (Londonderry, Doire Cholm Cille) կամ Դերրի (Derry, Doire),
  • Թիրոն (Tyrone, Tír Eoghain),
  • Ֆերմանա (Fermanagh, Fear Manach)

Շրջաններ

  1. Անթրիմ (Antrim, Aontroim)
  2. Արդս (Ards)
  3. Արմա (Armagh)
  4. Բանբրիջ (Banbridge)
  5. Բելֆասթ (Belfast, Béal Feirste)
  6. Բելլիմանի (Ballymoney)
  7. Բելլիմենա (Ballymena)
  8. Դանգեննոն և Հարավային Թիրոն (Dungannon and South Tyrone)
  9. Դաուն (Down)
  1. Դերրի (Derry)
  2. Քասլրի (Castlereagh)
  3. Քոլրեյն (Coleraine)
  4. Քրեյգևոն (Craigavon)
  5. Քուքսթաուն (Cookstown)
  6. Քերրիֆերգյուս (Carrickfergus)
  7. Լառն (Larne)
  8. Լիմավեդի (Limavady)
  9. Լիսբերն (Lisburn)
  1. Մահերաֆելթ (Magherafelt)
  2. Մոյլ (Moyle)
  3. Նյուրի և Մուռն (Newry and Mourne)
  4. Նյութաունեբբի (Newtownabbey)
  5. Օմա (Omagh)
  6. Հյուսիսային Դաուն (North Down)
  7. Սթրաբեյն (Strabane)
  8. Ֆերմանա (Fermanagh)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads