Հոկտեմբեր

հուլյան և գրիգորյան օրացույցներում տասներորդ ամիսը From Wikipedia, the free encyclopedia

Հոկտեմբեր
Remove ads

Հոկտեմբերը աշնան երկրորդ ամիսն է։ Ավարտվում է այգեկութը։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հոկտեմբեր (այլ կիրառումներ)

Ներկայիս տարվա բաժանումը ամիսների գոյություն ունի ավելի քան երկու հազար տարի։ Նա մեզ մոտ է եկել Հուլյան օրացույցի հետ, Հին Հռոմից։ Այդտեղից էլ եկել են ամիսների անունները։

Ինչպես հայտնի է, հռոմեացիների Նոր տարին սկսվում էր գարնանը, և ամիսները սկզբում պարզապես համարակալվում էին, առաջինը այն ամիսն էր, որը հիմա կոչվում է մարտ։ Բայց ժամանակի ընթացքում միայն չորս ամիս մնացին թվական անուններով։ Այսինքն յոթերորդից մինչև տասներորդը ներառյալ՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր, իհարկե, մարտը հաշվելով առաջին ամիսը։ Մնացած ամիսները վերանվանվեցին։

Thumb
Հոկտեմբեր ըստ Les Très Riches Heures du duc de Berry

Հոկտեմբերը շարունակում է մյուս երեք ամիսների նման պահել թվային անվանումը. հոկտեմբերը լատիներեն օկտո բառից է, որը նշանակում է «ութ»։ Հոկտեմբերը հայտնի է իր բազմերանգ տերևներով և մրգերով։ Հոկտեմբերը հայկական տոմարում համընկնում է սահմի անվան հետ։

Արագ փաստեր
Ընթերցե՛ք «հոկտեմբեր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։


Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads