Հոսթինգ

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Կայքի հոսթինգը կամ կայքի հյուրընկալումը նպատակաուղված է համացանցից օգտվողներին սկավառակային տարածք տրամադրել՝ համացանցում տեղեկատվություն տեղադրելու համար։

Այն մուտքի հնարավորություն է տալիս տեղեկատվությանը այն բոլոր համացանցից օգտվողներին՝ webmaster-ներին, ովքեր ցանկանում են խմբագրել իրենց տրամադրության տակ եղած տեղեկատվությունը (ֆայլերը) ։ Հաճախ այդ ամենը կատարվում է FTP ծրագրերի միջոցով։ Այս ամենի համար համացանցային հոսթինգ տրամադրողները պետք 24/7 ռեժիմում գործող համակարգիչներից բացի ունենան նաև գերարագ համացանցային կապ (հարյուրավոր մբ/վ), HTTP սպասարկիչներ (սերվերներ), համապատասխան ծրագրային ապահովում (հաճախ օգտագործվում է Apache ծրագիրը) և էլեկտրոնային փոստի ու տվյալների բազա ապահովող սերվերներ։

Remove ads

Գործունեությունը

Համացանցային հոսթինգ տրամադրողները պետք է ի վիճակի լինեն ապահովել իրենց մոտ տեղակայվող տվյալների ինչպես ֆիզիկական անվտանգությունը (սպասարկիչների պահպանման պայմանները պետք է բավարարեն համապատասխան տեխնիկական պահանջները, մշտապես հովացվեն և զերծ լինեն մեխանիկական վնասվածներ ստանալու ռիսկերից), այնպես էլ անձեռնմխելիությունը՝ անվտանգության համակարգերի և համապատասխան աշխատակազմի միջոցով։ Սակայն հարկ է նշել, որ չափից էժան տրամադրվող ծառայությունները նման պահանջների չեն էլ փորձում բավարարել։

Remove ads

Ինտերնետ հոսթինգ

Ինտերնետային հոսթինգը ծառայության տեսակ է, որը հնարավորություն է տալիս տարբեր տեսակի ինֆորմացիա և ինֆորմացիոն ծառայություններ տեղադրել ինտերնետում, (՞) այնտեղից այն հետաքրքրված անձանց մատակարարելու նպատակով։ Ինտերնետային հոսթինգի առավել տարածված տեսակն է վեբ հոսթինգը, սակայն մի շարք այլ ծառայություններ (խաղային սերվերներ, վիքիֆերմաներ, վեբ-հոսթինգի շրջանակներում առաջարկվող մի ջարք այլ ծառայություններ և այլն) նույնպես կարելի է սահմանել որպես ինտերնետ հոսթինգ։

Remove ads

Ամազոն Վեբ Ծառայություններ

Amazon Web Services (AWS)-ը[1] առաջատար ամպային հաշվարկային հարթակ է, որն առաջարկում է մասշտաբային, հուսալի ծառայություններ, ինչպիսիք են հաշվողական հզորությունը, պահեստային ծառայությունները և տվյալների բազաները: 2006 թվականին գործարկված AWS-ը աջակցում է բիզնեսներին ենթակառուցվածք-որպես-ծառայություն, հարթակ-որպես-ծառայություն և ծրագրային ապահովում-որպես-ծառայություն լուծումներով: Դրա տվյալների կենտրոնների գլոբալ ցանցը ապահովում է ցածր լատենտության արդյունավետություն: AWS-ի գործընկերոջ օրինակ՝ HostJane-ը[2], տրամադրում է կառավարվող EC2 ծառայություններ՝ օպտիմալացնելով Amazon Elastic Compute Cloud (EC2) օրինակները՝ արդյունավետության, անվտանգության և ծախսարդյունավետության համար: AWS-ի լայն գործընկերային էկոհամակարգը բարելավում է իր առաջարկները՝ լիազորելով կազմակերպություններին նորարարել և արդյունավետորեն մասշտաբավորվել ամպում:

Վեբ հոսթինգ

Կախված հոսթինգ առաջարկող կազմակերպության մասնագիտական ուղղվածությունից և առաջարկվող ծառայության փաթեթի տեսակից «հոսթինգի» մեջ կարող են ներառված լինել տարբեր տեխնիկական հնարավորություններ։ Պարզագույն հոսթինգը կարող է սահմանափակվել զուտ տվյալների բեռնավորման հնարավորությունով վեբ-սերվեր, ապագայում դրանք այնտեղից հետ բեռնելու միտումով։ Մինչդեռ(՞) մասնագիտական առաջարկները արդեն կտրամադրեն ծառայությունների ավելի հարուստ ցուցակ՝ սկսած վեբ- և փաստային սերվերների աշխատեցումից մինչև առանձին կորպորատիվ ինֆրակառուցվածքների հավաքում՝ դրանց անվտանգության ապահովմամբ և տեխնիկական աջակցության 24/7 առկայությամբ։

Վեբ հոսթինգների տեսակային դասակարգումը

Ըստ ուղղվածության վեբ հոսթինգները կարելի է դասակարգել ըստ հետևյալ տեսակների.

  • ֆայլային հոսթինգ - ֆայլերի բեռնում սերվեր անձնական օգտագործման, կամ ուրիշների հետ կիսվելու միտումով
  • արագ հոսթինգ (one-click hosting) - հանդիսանում է առաջինի ենթատեսակը, որի բնորոշիչն է այն, որ բեռնումն իրականացվում է համեմատաբար արագ և հաճախ նույնիսկ առանց գրանցման անհրաժեշտության
  • նկարների հոսթինգ - ապահովում է մի շարք գնահատման և խմբավորման հնարավորություներ բեռնավորվող նկարների համար
  • վիդեո-հոսթինգ - ապահովում է մի շարք գնահատման և խմբավորման հնարավորություներ բեռնավորվող վիդեոնյութերի համար
  • բլոգային հոսթինգ - սեփական բլոգ վարելու ծառայություն՝ համապատասխան հնարավորությունների ապահովմամբ և ծառայությունների մատուցմամբ
  • տեքստային հոսթինգ - ֆորմատավորումից զուրկ միջին չափերի տեքստ կամ ծրագրային կոդ բեռնելու և խմբագրելու հնարավորություն տվող կայքեր
  • փոստային հոսթինգ - տրամադրում է փոստային հասցե համապատասխան հնարավորություններով
  • առևտրային զամբյուղների հոսթինգ - on-line առևտրի կազմակերպման համակարգեր, որոնցում կայքի այցելուն հնարավորություն է ստանում «գցել» իրեն դուր եկած ապրանքները անձնական զաբմյուղի մեջ, դրանց հետագա ձեռքբերման համար։
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads