Հովհաննես Աղազարի Լազարյան

From Wikipedia, the free encyclopedia

Հովհաննես Աղազարի Լազարյան
Remove ads

Հովհաննես Աղազարի Լազարյան (նոյեմբերի 23, 1735(1735-11-23)[1][2], Նոր Ջուղա[1][2] - հոկտեմբերի 24, 1801(1801-10-24)[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2]), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ է, Ռուսաստանի իսկական պետական խորհրդական, արդյունաբերող կալվածատեր։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Լազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Լազարյան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Հովհաննես Աղազարի Լազարյան, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Հովհաննես Լազարյանը օգտագործել է ռուսական արքունիքի հետ ունեցած մերձավոր հարաբերությունները՝ իրագործելու Հայաստանի ազատագրումը։ Գործուն մասնակցություն է ունեցել ազատագրական ծրագրերի մշակմանը։ Կազմել և ռուսական կառավարությանն է ներկայացրել «Պրն. Իվան Լազարևի նոտան» ծրագիրը, որում դրել է Ռուսաստանի հովանու ներքո հայ պետականության վերականգնման հարցը։ Մեծ նշանակություն է տվել լուսավորությանը։ Հովհաննես Լազարյանի միջոցներով դպրոցներ են բացվել Թիֆլիսում, Նոր Նախիջևանում, Գրիգորիոպոլում, հիմնադրվել է Լազարյան ճեմարանը, ռուսական օրիորդաց դպրոց՝ Ցարսկոյե Սելոյում, կառուցվել են հայոց եկեղեցիներ Մոսկվայում ու Պետերբուրգում։ Լազարյանը կառուցել է նաև Կիզելի և Պոլազնինոյի մետալուրգիական գործարանները։ 1786 թվականին ավստրիական կայսր Իոսիֆ II-ից ստացել է բարոնի, 1788 թվականին՝ կոմսի տիտղոս։

Thumb
Հովհաննես Աղազարի Լազարյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ

Լազարյանը 1780-ական թվականներին Հովսեփ Արղությանի հետ ծավալուն բանակցություններ էր վարում ռւսական գործիչների հետ Հայաստանը ազատագրելու համար։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads