Հուգենոտներ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հուգենոտներ (ֆր.՝ Huguenot(s)) - ֆրանսիացի բողոքականներ՝ կալվինականության հետևորդներ, 16-17-րդ դարերում։ Ունեցել են բավականին մեծ ազդեցություն Ֆրանսիայում։ 1562-ին նրանց թիվը հասնում էր շուրջ երկու միլիոնի, և կենտրոնացած էին հիմնականում երկրի հարավային և կենտրոնական շրջաններում։ Կաթոլիկների հետ ընդհարումները 16-րդ դարի երկրորդ կեսում վերածվել էին կրոնական պատերազմների (Հուգենոտյան պատերազմներ)։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հուգենոտներ (այլ կիրառումներ)

Remove ads
Անվան ծագում
Հուգենոտների անունը առաջացել է շվեյցարական eyguenot (aguynos) բառից, որով բնորոշում էին Սավոյայի հերցոգի դեմ ժնևյան բողոքական միության անդամներին։ Eyguenot բառն էլ իր հերթին ծագում է գերմ.՝ Eidgenosse` «համախոհ, դաշնակից» բառից[1]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads