Աղբյուրակի ջրամբար
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Աղբյուրակի ջրամբար, Աղփարայի ջրամբար, Հրազդանի ջրամբար, ջրամբար Հայաստանի Կոտայքի մարզում՝ Հրազդան գետի վրա՝ համանուն քաղաքի տարածքում։ Շահագործման է հանձնվել 1953 թվականին։ Մակերեսը 1,7 կմ² է, ջրատարողությունը՝ 5,6 միլիոն մ³, օգտակարը՝ 4,1 միլիոն մ³։ Սնվում է Հրազդան և Մարմարիկ գետերից։ Աղբյուրակի ջրամբարը մտնում է Սևան-Հրազդան կասկադի մեջ. Արգելի գլխամասային և Արգելի ՀԷԿի կարգավորիչ ջրամբարն է։ Պատվարը քարալիցքային է, երկարությունը՝ 117 մ, առավելագույն բարձրությունը՝ 14,5 մ։ Ձմռանը սառցակալում է[1][2][3]։
Remove ads
Պատկերասրահ
- Քանդակագործ Խաչատուր Հակոբյանի «Փարվանա» քանդակը ջրամբարի ափին
- Աղբյուրակի ջրամբարը և Հրազդանի Մաքրավան թաղամասը
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads