Հրայր Սիմոնյան (գեներալ)

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Հրայր Գևորգի Սիմոնյան (հունվարի 1, 1919(1919-01-01)[1], Ղուշչի, Ծալկայի մունիցիպալիտետ, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան[1] - հունիսի 29, 2000(2000-06-29), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային բանակի գեներալ-մայոր (22.2.1963), ռազմական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրայր Սիմոնյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Remove ads

Կենսագրություն

Ավարտել է Մոսկվայի Համամիութենական կենտգործկոմի անվան ռազմահետևակային ուսումնարանը (1939 թվական), Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1952 թվական), ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի (Կլիմենտ Վորոշիլովի անվան) ռազմական ակադեմիան (1958 թվական)։ 1939 թվականին մասնակցել է Արևելյան Լեհաստանի դեմ խորհրդային ագրեսիային, «Հայրենական մեծ պատերազմի» ժամանակ, որպես Բելառուսիայի առաջին ռազմաճակատի 8-րդ բանակի շտաբի պետի տեղակալ՝ Կուրսկի ճակատամարտին, Բելառուսիայի ազատագրմանը, Բեռլինի գրավմանը։ 1945—1947 թվականներին ծառայել է Գերմանիայում խորհրդային զորքերի խմբավորման շտաբում, 1947—1960 թվականներին՝ տարբեր զինվորական օկրուգների շտաբներում։ 1960-1983 թվականներին՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի ամբիոնի պետ։ 1983 թվականին զորացրվելով՝ շարունակել է գիտամանկավարժական գործունեությունը ԽՍՀՄ Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում[2]։ ԽՄԿԿ անդամ (1942

Remove ads

Աշխատություններ

Հեղինակ է զինվորական հետախուզությանը վերաբերող ավելի քան 200 աշխատության։

Պարգևներ

Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2, Հայրենական պատերազմի 1 և 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի 2, լեհական շքանշաններով։

Ծանոթագրություններ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads