Հրանտ Շահինյան
հայ սպորտային մարմնամարզիկ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հրանտ Համազասպի Շահինյան (հուլիսի 30, 1923[1][2], Գյուլագարակ, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - մայիսի 29, 1996, Երևան, Հայաստան)[3], hայ խորհրդային մարմնամարզիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1951), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1961), ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1966)։ ԽՍՀՄ յոթակի չեմպիոն, բացարձակ չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե դափնեկիր, Օլիմպիական խաղերի (Հելսինկի 1952) կրկնակի ոսկե մեդալակիր և կրկնակի արծաթե մեդալակիր[4][5]։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է Ստեփանավանի շրջանի Գյուլագարակ գյուղում։ 1930 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ Հրանտն սկսել է հաճախել մարմնամարզության խմբակի պարապմունքներին (մարզիչ՝ Հարություն Գարգալոյան)։ 1939 թվականին նվաճել է ԽՍՀՄ պատանիների բացարձակ չեմպիոնի տիտղոսը։
Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից կամավոր մեկնել է ռազմաճակատ, 1943 թվականին վիրավորվել ոտքից և միայն 1946 թվականից է կարողացել վերսկսել մարմնամարզության մարզումները։
Remove ads
Հետաքրքիր փաստեր
- Մարմնամարզության համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ Հրանտ Շահինյանի առաջինը կատարած վարժություններից մեկը կոչվում է «Շահինյանի պտուտան»։
- ԽՍՀՄ-ում առաջինը Շահինյանի պատվին հիմնադրվեց օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոց[6]։
Մարզական նվաճումներ

- Օլիմպիադա - Հելսինկի, 1952 թ.
- Ոսկե մեդալ թիմային հաշվարկում
- Ոսկե մեդալ օղակներով վարժության համար
- Արծաթե մեդալ անհատական հաշվարկում
- Արծաթե մեդալ նժույգի վրա կատարած վարժության համար
- Աշխարհի առաջնություն - Հռոմ, 1954 թ.
- Ոսկե մեդալ նժույգի վրա կատարած վարժության համար
- Ոսկե մեդալ թիմային հաշվարկում
- Բրոնզե մեդալ անհատական հաշվարկում
Պարգևներ
- Հայրենական պատերազմի շքանշան՝ 2-րդ աստիճանի (6.11.1985).
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (27.04.1957).
- «Պատվո նշան» շքանշան (1968).
- «Աշխատանքային արիության համար» մեդալ (26.09.1960).
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ (26.07.1945).
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում (1952).
- Հայկական ԽՍՀ վաստակավոր մարզիչի կոչում (1961).
- Հայկական ԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1966).
Հիշատակ
- Հրանտ Շահինյանի փողոց Երևանում[7]
- Հրանտ Շահինյանի անունն է կրում ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարմնամարզության ամբիոնը։
- Հայաստանում 2000 և 2009 թվականին թողարկվել են Հրանտ Շահինյանին նվիրված փոստային դրոշմանիշներ[8][9]։
- 2014 թվականի հոկտեմբերին Երևանում՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի ներկայությամբ, բացվել է Հրանտ Շահինյանի հուշարձանը[10]։
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads