Հրանտ Սիմոնյան (անասնաբույժ)

անասնաբույժ, անասնաբուժական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1984), ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչ (2002) From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Հրանտ Հայկազի Սիմոնյան (փետրվարի 28, 1928(1928-02-28), Չարդախլու, Ելիզավետպոլի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույժ, անասնաբուժական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1984), ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչ (2002)։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Հրանտ Սիմոնյան, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Հրանտ Սիմոնյանը ծնվել է 1928 թվականի փետրվարի 28-ին Չարդախլու գյուղում (Ադրբեջանի Շամխորի շրջան)։ 1949 թվականին ավարտել է Մոսկվայի անասնաբուժական ակադեմիան։ 1949-1961 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում, Չարդախլուում, ապա՝ Մերձմոսկովյան մի շարք տնտեսություններում։ 1961 թվականին սկսել է աշխատել Համառուսաստանյան փորձարարական անասնաբուժության գիտահետազոտական ինստիտուտում։

Մշակել է խոշոր եղջերավոր կենդանիների լեյկոզի ախտորոշման արյունաբանական եղանակ, որը լայնորեն կիրառվել է ԽՍՀՄ-ում, բացահայտել արյան չարորակ նորագոյացությունների տարբեր փուլերի ու ձևերի ժամանակ արյունաստեղծ օրգաններում բջջաձևաբանական փոփոխությունները։

1979 թվականին ներդրել է լեյկոզի արդյունավետ բուժման եղանակ՝ արժեքավոր բարձր մթերատվությամբ ընտանիքների գենոֆոնդի պահպանմամբ և անասնապահության մեջ արտադրողականության բարձրացմամբ։ Եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության և ագրոարդյունաբերության՝ մարդու և կենդանիների լեյկոզի հիմնախնդիրների միջգերատեսչական համակարգող խորհրդի անդամ։

Կենսագրականն ընդգրկված է «Ռուսաստանի լավագույն մարդիկ» (2003) հանրագիտարանում։

1989 թվականին լույս է տեսել Հրանտ Սիմոնյանի հեղինակած «Անասնաբուժության արյունաբանական և բջջաձևաբանական տերմինների բառարանը» (ռուսերեն)։

2001 թվականին դարձել է ՌԴ բնական ԳԱ ակադեմիկոս։

Remove ads

Երկեր

  • Ветеринарная гематология, М., 1995 (համահեղինակ).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Գյուղատնտեսական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads