Ձեռքերի լվացում

From Wikipedia, the free encyclopedia

Ձեռքերի լվացում
Remove ads

Ձեռքերի լվացում, հիգիենիկ գործընթաց ձեռքերի լվացման համար ջրի կամ հազվադեպ, այլ հեղուկի միջոցով, հաճախ օճառի կամ այլ հարմար ախտահանիչ միջոցների օգտագործմամբ, որպեսզի մաքրեն մարմնի տվյալ մասի կեղտը, միկրոօրգանիզմները, քիմիական նյութերի հետքերը։

Thumb
Ձեռքերի լվացում

Կենցաղում մարդկանց մեծամասնությունը լվանում են ձեռքերը ուտելուց առաջ, զուգարանիցից օգտվելուց հետո կամ երբ նրանք կեղտոտվում են։ Սննդի արդյունաբերության աշխատողները և բժիշկները, հիգիենայի նկատառումներից ելնելով, մաքուր են պահում իրենց ձեռքերը ամբողջ օրվա ընթացքում[1]։ Որոշ երկրներում այդպիսի մասնագիտությունների համար ընդունված են պաշտոնական հրահանգներ ձեռքերի լվացման ճիշտ տեխնիկայի համար, օրինակ՝ Ռուսաստանում գոյություն ունի հատուկ ցուցում բուժքույրերի համար[2]։

Ձեռքերի լվացումը և դրա հետ կապված տարբեր հարցեր թեմա են դառնում գիտության տարբեր ոլորտների հետազոտությունների համար` հիգիենայից մինչև սոցիոլոգիա։ Մասնավորապես, լեհ գիտնականների կարծիքով, զուգարանից օգտվելուց հետո ձեռքերը լվանում են տղամարդկանց միայն 30 %-ը, կանանց՝ 63 %-ը[3]։ Իսրայելցի գիտնականների կարծիքով` ձեռքերի լվացումը նվազեցնում է աղիքային հիվանդությունների վարակը 30 %-ով, շնչառական վարակները` 40 %-ով[4][5]։ ԱՄՆ-ում անց է կացվել հետազոտություն այն թեմայով, որ արդյոք ձեռքերի լվացումը տաք ջրով ավելի արդյունավետ է բակտերիաների դեմ պայքարում[6]։

Ձեռքերի լվացման առաջին քարոզչությունը հիվանդությունների կանխումն եղել է XIX դարի կեսին։ Այն արել է ավստրո-հունգարացի բժիշկ Իգնաց Ֆիլիպ Զեմելվայսը[7]։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ջանքերով 2008 թվականից հոկտեմբերի 15-ը հայտարարվեց ձեռքերը լվանալու համաշխարհային օր[8]։ ներ Ձեռքերի մակերեսորեն լվացումը կոչվում է աբլուտոմանիա (լատին․՝ ablus-մաքրում եմ) և համարվում է հաճախ հանդիպվող հակում՝ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման։ Նաև աբլուտոմանիան հանդիպում է հոգեկան անկարություն և հոգեկան այլ հիվանդություն ունեցողների մոտ[9]։ Անհեթեթ մտքերի պատճառով, որ ձեռքերը կեղտոտ են կամ վարակված, նրանց լվացումը կարող է տեղի ունենալ մինչև ձեռքերի արյունոտվելը[9]։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads