Գազախի շրջան
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Գազախի շրջան (ադրբ.՝ Qazax rayonu), շրջան ներկայիս Ադրբեջանական Հանրապետության արևմտյան մասում։ Վարչական կենտրոնը Գազախ (նախկին Ղազախ) քաղաքն է։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այժմ Գազախի, ինչպես նաև հարևան Աղստևի շրջանները բնակեցված են ղարափափաղների ցեղախմբով, որոնք այժմ համարվում են ադրբեջանցիների ենթախումբ[1]։
Remove ads
Պատմական ակնարկ
Ներկայիս Գազախի շրջանը կազմում է պատմական Մեծ Հայքի Ուտիք աշխարհի արևմտյան մասը, իսկ այսօրյա Գազախ քաղաքը պատմական հայկական Խաղխաղ քաղաքն է։ Ժամանակին այդ քաղաքում կար մի քանի հայկական եկեղեցի, որոնք այժմ կամ լիովին, կամ մասամբ ավերված են ադրբեջանցիների կողմից։ Միջին դարերում (10-11-րդ դարեր) Գազախի շրջանի տարածքը մաս էր կազմում հայոց Վահրամյանների Գագի իշխանության մասը։ Գազախի շրջանում կիսաավերված վիճակում պահպանվել են իշխանանիստ Գագ ամրոցի ավերակները Գագա Սուրբ Սարգիս վանքով (ադրբեջանցիները այն կեղծում և ներկայացնում են իբրև "աղվանական" հուշարձան, թեև 10-11-րդ դարերում Ալբանիա-Աղվանքը վաղուց ավարտել էր իր գոյությունը), Գավազան (Գավարծին) բերդը, բազմաթիվ խաչքարեր և այլ հայկական հուշարձաններ։
Remove ads
Տնտեսություն
2013 թվականից գործում է Կողթի ցեմենտի գործարանը։
Տես նաև
- Ադրբեջանի վարչական բաժանում
- Գանձակ-Գազախի տնտեսական շրջան
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads