Ղպտիերեն

From Wikipedia, the free encyclopedia

Ղպտիերեն
Remove ads

Ղպտիերեն, եգիպտերեն լեզվի (եգիպտերեն) վերջին փուլը, որն ընդգրկում է զարգացման մոտ մեկ հազարամյակ։ XI - XII դդ. ղպտիերենը արդեն մեռած լեզու էր՝ դուրս մղված արաբերենի կողմից։ Պահպանվել է քրիստոնյա եգիպտացիների մոտ՝ որպես պաշտամունքային լեզու։ Ունի 5 հիմնական բարբառ, սայիդյան (IV - XI դդ., գրական լեզու), բոխարյան (որն այժմ գործածում են ղպտիները), սուբախմիմյան, ախմիմյան, ֆայումյան։ Ղպտիերենին հատուկ է զարգացած վերլուծական կառուցվածքը։ Հնչյունական համակարգում առկա է 23 բաղաձայն (խուլեր, ձայնորդներ, մեկ ձայնեղ՝ յ) և 7 հիմնական ձայնավոր։ Շեշտը ուժային է։ Բառապաշարում կան հունարեն փոխառություններ։ Այբուբենը տառագիր է, ստեղծել են եգիպտացիները մ. թ. II - III դդ.՝ Աստվածաշունչը հունարենից ղպտիերենի թարգմանելիս։

Արագ փաստեր Ղպտիերեն, Տեսակ ...
Remove ads
Remove ads

Ծանոթագրություններ

Loading content...

Գրականություն

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads