Ճռճռուկ
բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ճռճռուկ (լատին․՝ Cerastium), եղջերաբույս, կորունկ, մեխակազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 200 տեսակ[1]։
Remove ads
Կենսաբանական նկարագիր

Ցողունը մերկ է կամ թավոտ, բարձրանում է՝ 5-100 սմ։ Տերևները կանաչավուն են կամ գորշականաչավուն, հակադիր ձվաձև, նշտարաձև, երկարավուն-ձվաձև։ Ծաղկաբույլը կիսահովանոց է, ծաղիկները հազվադեպ՝ մեկական, սպիտակ։ Ծաղկում է գարնանը (որոշ տեսակներ՝ մինչև ուշ աշուն)։ Պտուղը տուփիկ է, սերմերը՝ մանր, դարչնագույն, դարչնադեղնավուն։ Մեղրատու է և գեղազարդիչ։
Հայաստանում
Հայաստանում՝ 18 (19) տեսակ՝
- Ճռճռուկ եռասռնակ (C. cerastoides),
- Ճռճռուկ անտառային (C. nemorale),
- Ճռճռուկ եղանաձեվ (C. dichotomum),
- Ճռճռուկ աղբային (C. ruderale),
- Ճռճռուկ ծիրանի (C. purpurascens) և այլն։
Տարածում

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է խոնավ, քարքարոտ և ավազոտ վայրերում, անտառներում, անտառեզրերին, վարելահողերում, այգիներում։ Հիմնականում մոլախոտ է։
Տեսակներ
- Cerastium aleuticum
- Cerastium alpinum
- Cerastium arvense L. [2]
- Cerastium axillare
- Cerastium beegingeanum
- Cerastium biebersteinii
- Cerastium brachypetalum
- Cerastium brachypodum
- Cerastium candidissimum
- Cerastium cerastioides
- Cerastium dichotomum
- Cerastium diffusum
- Cerastium dubium
- Cerastium fischerianum
- Cerastium fontanum
- Cerastium glomeratum
- Cerastium gorodkovianum
- Cerastium gracile
- Cerastium maximum
- Cerastium nigrescens
- Cerastium nutans
- Cerastium pumilum
- Cerastium regelii — я
- Cerastium semidecandrum
- Cerastium siculum
- Cerastium sordidum
- Cerastium texanum
- Cerastium tomentosum
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads