Մակու շահրեստան

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Մակու շահրեստան (պարս.՝ شهرستان ماکو), շահրեստան (գավառ) Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջան օսթանի հյուսիսարևելյան մասում։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 94 751 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Մակու քաղաքն է։ Նախկինում եղել է ավելի խոշոր վարչական միավոր, սակայն 2007 թվականին շահրեստանի տարածքից առանձնացվել են հարավային շրջանները, որտեղ ձևավորվել են Փոլդաշտ և Շոթ շահրեստանները[2]։

Արագ փաստեր Մակու շահրեստանպարս.՝ شهرستان ماکو, Երկիր ...

Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիս-արևելքից` Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, որից բաժանված է Արաքս գետով։ Հարավ-արևելքից սահմանակից է Արևմտյան Ադրբեջան օսթանի Փոլդաշտ և Շոթ, հարավից-արևմուտքից` Չալդորան շահրեստաններին։

Remove ads

Բնակչություն

2006 թվականին, երբ շահրեստանը դեռ ընդգրկում էր ներկայիս Փոլդաշտ և Շոթ շահրեստանների տարածքը, բնակչությունը կազմում էր 174 578 մարդ՝ 39 765 տնային տնտեսություններում[3]։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում էր ընդամենը 88 863 մարդ` 22 874 տնտեսություններում[4]։ Ըստ վերջին՝ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում էր 94 751 մարդ՝ 27 009 տնտեսություններում[5]։

Բնակիչերը հիմնականում իրանական ադրբեջանցիներ և քրդեր են։

Remove ads

Վարչական բաժանում

Վարչական տեսանկյունից շահրեստանը բաժանված է 2 բախշերի (շրջանների), որոնք իրենց հերթին ընդգրկում են 5 գյուղական շրջաններ և 2 քաղաքներ։ Շահրեստանի բաժանումը վարչական միավորների ըստ վերջին մարդահամարների բնակչության տվյալների հետ մեկտեղ բերված են աղյուսակում ստորև.

Մանրամասն տեղեկատվություն Վարչական միավոր ...
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads