Մաղավուզ

From Wikipedia, the free encyclopedia

Մաղավուզ
Remove ads

Մաղավուզ, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում`Թարթառ գետի աջ ափին՝ 700 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից 14 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 83 կմ հեռավորության վրա։

Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Thumb
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]

2002 թվականից Մաղավուզ համայնքի կազմի մեջ է Քմքաձոր (մինչև 1992 թվականը՝ Մինգրելսկ) բնակավայրը։ Քմքաձոր գյուղի բնակչության թվաքանակը կազմում է 116 մարդ, կա 28 տնտեսություն։

Remove ads

Աշխարհագրություն

Համայնքը լեռնային է, ունի 3346,30 հա տարածք, որից 2023,04 հա գյուղատնտեսական նշանակության, 419,04 հա անտառային հողեր։ Մաղավուզ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 540 մարդ, կա 140 տնտեսություն։ Համայնքի տարածքում առկա են թվով 5 աղբյուրներ` «Քլոմփի», «Վերին շենի», «Ռուսին», «Թունգ» և «Նուվավուր»։

Առկա են երկաթի և քարածուխի հանքային պաշարներ։

Պատմություն

Մաղավուզը Արցախյան պատերազմում

1988 թվականի վերջին Մաղավուզում կազմավորվել են ինքնապաշտպանական խմբեր, 1989 թվականին՝ կամավորական ջոկատ (հրամանատար՝ Գ. Բադալյան)։ 1990 թվականի ամռանը ջոկատը (հրամանատար՝ Վ. Գալստյան) գործել է Մարտակերտի շտաբի ղեկավարությամբ և մասնակցել է Մարտակերտի (Ումուդլու, Ջանյաթաղ, Թալիշ), Շահումյանի (Բուզլուխ, Էրքեջ) շրջանների ազատագրական մարտերին։ 1991 թվականի աշնանից (շուրջ 7 ամիս) պաշտպանել է նորաստեղծ Քաջավան գյուղը։ Ջոկատը 1992 թվականին Քաջավանից տեղափոխվել է Մատաղիս և մինչև հուլիսի 3-ը «Անկախության բանակի» (հրամանատար՝ Լեոնիդ Ազգալդյան) կազմում պաշտպանել Հակոբ Կամարի-Մաղավուզ ուղղությամբ դիրքերը, հուլիսի 4-ին տեղափոխվել Դրմբոն։ Մասնակցել է Մատաղիսի, Մեծշենի, Հակոբ Կամարիի, Սարսանգի հիդրոհանգույցի և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մաղավուզից զոհվել է 14 ազատամարտիկ[3]։

Պատմամշակութային հուշարձաններ

Կան պատմամշակութային հուշարձաններ` գյուղատեղի (միջնադար), մատուռ (1260 թ.), խաչքար (XIII դ.), ապարանք (XVIIIդ. I կես), Սբ. Գևորգ եղեցեղի (XIXդ.), շրջակայքում՝ Թուխկասարի (8-րդ դ.), Անապատ (12-րդ դար), Երեք մանկունք (17-րդ դար) վանքերը, Կաղանկատույք (6-րդ դար), Ջրաբերդ (7-րդ դար) հաշվառված է 7 հուշարձան։ Մոտակայքում գտնվում է Դաստակերտ, Խալվաթաշեն, Շինատեղ գյուղատեղիները։

Remove ads

Բնակչություն

2015 թվականին Մաղավուզ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 540 մարդ, կա 140 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ, կան նաև Մարտակերտի շրջանի հանքավայրերում աշխատողներ։

Հասարարակական կառույցներ

2015 թվականին ուներ միջնակարգ դպրոց (զոհված ազատամարտիկ Մ. Դանիելյանի անվան), որտեղ սովորում են 84 աշակերտներ, ակումբ (զոհված ազատամարտիկ Վ. Ավանեսյանի անվան), 2 բուժկետ, գյուղապետարան[5]։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads