Մամուռներ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մամուռներ (լատին․՝ Bryophyta) մամռանմաններ, ցամաքային, հազվադեպ քաղցրահամ ջրերի ինքնասուն բույսեր։ Բաժանվում են 3 դասի՝
- Անթոցերոտայիններ (Anthocerotopsida),
- Լյարդամամուռներ (Hepaticopsida)
- Տերևացողունայիններ կամ իսկական մամուռներ (Bryopsida)։
Մամուռներ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթաթագավորություն | Viridiplantae |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Մամուռներ (Bryophyta) Schimp., 1879 |
Հայտնի է մոտ 27000, Հայաստանում՝ 430 տեսակ (մոտ 100-ը Կովկասում հանդիպում են հազվադեպ)։ Մոտ 110-120 ընտանիք[1], կազմում են մոտ 20 000 տեսակ[1]։
Remove ads
Տարածված տեսակներ
Ամենատարածված տեսակներն են՝ տորտուլա գյուղականը (Tortula ruralis), գրիմիա օվալաձևը (Grimmia ovalis), թելամամուռ արծաթափայլը (Bryumargenteum), թելամամուռ ճմաձևը (Bryum caespiticium), հոմալոտեցիում Ֆիլիպեն (Homalothecium philippeanum), մարշանցիա բազմաձևը (Marchantiapolymorpha) և այլն։ Հանդիպում են բոլոր լեռն, գոտիներում և բուս, համակեցություններում։
Արեալ

Աճում են հողի, ժայռերի, քարերի, ծառերի, տարբեր շինությունների վրա, քաղցրահամ գետերում (մինչև 40 մ խորություններում)։
Կենսաբանական նկարագիր

Խոտանման (բարձրությունը կամ երկարություն՝ 1 մն-ից մինչև 60 սմ), հաճախ՝ անցողուն, համեմատաբար պարզ կազմությամբ, բազմաբջիջ, միամյա կամ բազմամյա բույսեր են, որոնց մոտ ասիմիլացիոն, փոխադրող և մեխանիկական հյուսվածքները մասնակի առանձնացված են։
Բազմացում
Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհներով։
Սեռական բազմացման օրգանները իգական արքեգոնիումներն ու արական անթերիդիումներն են, անսեռ բազմացմանը՝ սպորոգոնիումները։ Մամուռների զարգացման ցիկլը ուղեկցվում է հապլոիդ գամետոֆիտի վրա դիպլոիդ սպորոֆիտի առանձնացմամբ, դրա հետևանքով սեռական և անսեռ սերունդները զարգանում են միևնույն բույսի վրա։ Գամետոֆիտը, բացի սեռական բազմացումից, կատարում է վեգետատիվ ֆունկցիա (ֆոտոսինթեզ, հանքային սննդառություն և այլն)։ Սպորոֆիտն ավելի պարզ է, քան մյուս բարձրակարգ բույսերինը, և երբեք ինքնուրույն օրգանիզմ չի առաջացնում։
Նշանակություն

Որոշ մամուռների սպորոֆիտը չի հայտնաբերված։ Միատուն կամ երկտուն (երբեմն բազմատուն), չորադիմացկուն բույսեր են, կազմում են տորֆի հիմնական զանգվածը։
- Բնության մեջ
- Մասնակցում են կենսացենոզի առաջացմանը, հատկապես այնտեղ, որտեղ ամբողջությամբ ծածկված է հողով (տունդրա)։
- Մամուռների գորգերը ընդունակ են կուտակել և պահել ռադիոակտիվ նյութերը։
- Մեծ դեր են խաղում լանդշաֆտներում ջրի հաշվեկշռի կարգավորման մեջ։
- Մարդու գործունեության համար
- Օգտագործվում են գեղազարդիչ գորգեր ստեղծելու նպատակով։
- Որոշ տեսակներ օգտագործում են բնության մեջ։
Remove ads
Դասեր
|
Մամուռների դասի ֆիլոգեն դասակարգումը կատարվում է ԴՆԹ-ի ուսումնասիրությունների հիման վրա[2][3]
|
Remove ads
Գյուղական տորտուլա

Օվալաձև գրիմիա Մամուռները կամ մամռանմանները ցամաքային, հազվադեպ՝ քաղցրահամ ջրերի ինքնասուն բույսեր են։ Բաժանվում են 3 դասի՝ անթոցերոտայիններ, լյարդամամուռներ և տերևացողունայիններ կամ իսկական մամուռներ։ Հայտնի է մամուռների 27.000, Հայաստանում՝ 430 տեսակ։ Մոտ 100 տեսակը Կովկասում հազվադեպ են։ Ամենատարածված տեսակներն են գյուղական տորտուլան, օվալաձև գրիմիան, արծաթափայլ թելամամուռը, ճմաձև թելամամուռը, բազմաձև մարշանցիան և այլն։
Remove ads
Արծաթափայլ թելամամուռ
Մամուռները հանդիպում են բոլոր լեռնային գոտիներում և բուսական համակեցություններում։ Աճում են հողի, ժայռերի, քարերի, ծառերի, տարբեր շինությունների վրա, քաղցրահամ գետերում։ Մամուռները խոտանման, հաճախ՝ անցողուն, համեմատաբար պարզ կազմությամբ, բազմաբջիջ, միամյա կամ բազմամյա բույսեր են, որոնց ասիմիլյացիոն, փոխադրող և մեխանիկական հյուսվածքները մասնակիորեն առանձնացված են։ Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհներով։ Մամուռները չորադիմացկուն բույսեր են։ Մամռածածկույթը պաշտպանում է հողի մակերևույթը չորացումից և լվացումից, արագ ներծծում և համեմատաբար երկար է պահպանում խոնավությունը, նաև շատ անողնաշարավորների բնակավայր է։ Որոշ թռչուններ (կաքավներ, մայրեհավեր, դռլոններ) մամուռներն օգտագործում են որպես կեր, ուրիշները՝ որպես հիմնական շինանյութ՝ բույն սարքելիս։ Սֆագնային մամուռներն օժտված են հակամանրէային հատկություններով։ Քարաքոսների նման մամուռները նույնպես միջավայրի աղտոտման ցուցիչ են։ Կազմում են տորֆի հիմնական զանգվածը։ Օգտագործվում են գեղազարդիչ գորգեր ստեղծելու նպատակով։
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads