Մայր Հայաստան (հուշարձան, Գյումրի)

հուշարձան Գյումրիում From Wikipedia, the free encyclopedia

Մայր Հայաստան (հուշարձան, Գյումրի)map
Remove ads

«Մայր Հայաստան», հուշարձան Գյումրիի հարավարևմտյան մասում՝ Սև բերդին կից։ Տեղադրվել է 1975 թվականին։ Հուշարձանն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մայր Հայաստան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Մայր Հայաստան (հուշարձան, Գյումրի), Տեսակ ...
Remove ads

Պատմություն

Գյումրիի «Հայաստան» արձանը հանդիսավոր կերպով բացվել է 1975 թ. մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի 30-ամյակի առթիվ՝ հավերժացնելու պատերազմում մասնակցած բազմաթիվ գյումրեցիների հիշատակը։

Իր բնույթով հուշարձանը հանդիսանում է Երևանի Հաղթանակի հուշարձանի տարբերակը և ունի երկակի իմաստ։ Այն կոչված է ճարտարապետության և քանդակագործության մոնումենտալ միջոցներով մեծարել հաղթանակը, հավերժացնել ընկածների հիշատակը, ինչպես նաև գովերգել աշխատանքը[2]։

Հուշարձանի տվյալներ

Հուշարձանն կազմված է երկու մասից՝ 21մ բարձրությամբ պատվանդանից և 20 մբարձրությամբ արձանից բաղկացած ծավալատարածական կոմպոզիցիա։ Հուշարձանի հեղինակների՝ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Սարգսյանի և վաստակավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի համատեղ մտահաղացմամբ հուշարձանի երկու բաղկացուցիչ մասերը իրենց դիրքով և չափերով ներդաշնակվում են միմյանց հետ և ներկայանում են համակցված ամբողջությամբ։

Երկկողմանի քարե աստիճանները դրանց միջև սանդղաձև տեղաբաշխված ավազանների հետ, որոնք սկիզբ են առնում ընդարձակ դաշտից և հասնում մինչև հուշարձանի հիմքը, հաղորդում են ողջ կոմպոզիցիային հանդիսավորություն և նպաստում են դրա ընդհանուր ընկալմանը։

Մուգ գույնի տուֆից կառուցված պատվանդանը սրընթաց է։ Այն վեր է հառնում բարձր բլուրի վրա՝ միաձուլվելով երկնքին։ Այդ սրընթացությունն ավելի է ընգծվում շնորհիվ բոլոր ճակատների՝ ծավալային առումով ուղղահայաց մասնատման։

Շքամուտք հիշեցնող ելուստները, որոնք հարուստ են հայկական զարդարվեստի մոտիվներով և գտնվում են ճակատների ներքին հատվածում, գեղարվեստական շեշտադրումներով ընդհանուր առմամբ ներկայացնում են ճարտարապետական խիստ լուծումներով կառուցված պատվանդանը։

Կռած պղնձից պատրաստված հուշարձանը պատկերում է երիտասարդ կնոջ՝ հանդարտ էպիկական դիրքում։ Մի ձեռքում նա բռնել է Զվարթնոցի տաճարի խոյակը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի խաղաղ ստեղծագործումն ու հայ ճարտարապետության հանճարը, իսկ մյուս ձեռքում՝ արմավենու ճյուղ։ Հպարտ կանգնած կիսամերկ կնոջ կերպարն առանձնանում է դասական գեղեցկությամբ, հաճելի կեցվածքով, սիլուետով, հագուստի ծալքերի պլաստիկայով և ընկալվում է որպես գեղարվեստական ստեղծագործություն։

Քանդակագործը հուշարձանի հետին հատվածը պատկերել է հունական վրեժխնդրության թևավոր աստվածուհի Նեմեսիսի կերպարով։

Բլրի լանջին՝ աստիճաններից դեպի ձախ՝ թեք կառուցված խուլ պատուհանների միջև տեղադրված է զարդարանքից զուրկ խաչքարատիպ սյուն՝ «1941-1945» գրությամբ։ Հուշարձանի դիմաց գտնվում է հավերժական կրակով անհայտ զիվորի գերեզմանն ու կողքին վեր բարձրացած սեղմված բռունցքը[2]։

Remove ads

Հեղինակներ

Տվյալներ

  • Տարեթիվ՝ 1975 թ.
  • Վայր՝ Գյումրի
  • Նյութ՝ կռած պղինձ
  • Բարձրություն՝ արձանը՝ 20 մետր, պատվանդանը տուֆ՝ 21 մետր

Տես նաև

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads