Մայք Փենս
ամերիկացի քաղաքական գործի From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մայքլ Ռիչարդ «Մայք» Փենս (անգլ.՝ Michael Richard «Mike» Pence, հունիսի 7, 1959[7][1][8][…], Columbus, Ինդիանա, ԱՄՆ[5][7][1][…]), ամերիկացի քաղաքական գործիչ։ Փենսը ԱՄՆ նախկին փոխնախագահն է, ով լիազորությունների կատարումը ստանձնել է 2017 թվականի հունվարի 20-ին։ Ներկայացնում է ԱՄՆ հանրապետական կուսակցությունը։ 2013 թվականի հունվարի 14-ից մինչ 2016 թվականի հուլիսի 14-ը եղել է Ինդիանայի նահանգապետ։ Նախկինում ընտրվել է նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսական։
Ծնվել է կաթոլիկ իռլանդական ընտանիքում, որը հետագայում անցել է բողոքականության։ Ունի պահպանողական հայացքներ, պաշտպանում է Թեյախմության շարժմանը։
2016 թվականի հուլիսի 14-ին նախագահի նախկին թեկնածու, ներկայումս ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Մայք Փենսի թեկնածությունը՝ փոխնախագահի պաշտոնում[11]։ Դրանից հետո Թենսը ավարտեց Ինդիանայի նահանգապետի պաշտոնում վերընտրվելու քարոզարշավը և սկսեց օժանդակել Թրամփին՝ նախագահական կամպանիայի կազմակերպման հարցում։
2016 թվականի հուլիսի 18- 21 ԱՄՆ հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ, կուսակցությունը հաստատեց Դոնալդ Թրամփի կուսակցության միասնական թեկնածու լինելու հանգամանքը, իսկ Ինդիանայի նախկին նահանգապետ Մայք Փենսը առաջադրվեց փոխնախագահի հանրապետական թեկնածու։
2016 թվականի նոյեմբերի 8-ին ընտրվել է ԱՄՆ-ի փոխնախագահ։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads