Մանիքեոս Մանի

From Wikipedia, the free encyclopedia

Մանիքեոս Մանի
Remove ads

Մանի Մանիքեոս (միջին պարսկերեն՝ 𐭌𐭀𐭍𐭉/𐭬𐭠𐭭𐭩/𐮋𐮀𐮌𐮈/𐬨𐬁𐬥𐬌/𐫖𐫀𐫗𐫏 Māni, պարսկերեն՝ مانی Māni, չինարեն՝ 摩尼 Móní, սիրիաերեն՝ Mānī, հուն. Μάνης, Μάνητος, Μανυχαίοι, Μάνου, լատ. Manes, Manichaeus, մոտ ապրիլի 14, 216, Տիզբոն, Պարթևստան[1] - մարտի 2, 274[1] կամ փետրվարի 26, 277[1], Գոնդիշապուր, Սասանյան Պարսկաստան), իրանական ծագումով մարգարե[2][3][4][5], մանիքեության հիմնադիրը։ Ծնվել է Տիզբոնում (ըստ որոշ աղբյուրների՝ այն ժամանակներում պարթևական կայսրության մաս կազմող Բաբելոնիայի Սելևկիա-Կտեսիֆոն քաղաքի մերձակա բնակավայրերից մեկում[6]), պահլավական մեծատոհմիկ ընտանիքում։ Մանիի հայրը՝ Պաթակ Պապակը, եղել է Էկբատան քաղաքի մեծահարուստ, մայրը՝ պարթև Արշակունիների ազգակից, Կամսարական տոհմից։ Սասանյանների գահակալումից հետո Մանիի ընտանիքը տեղափոխվել է Տիզբոն, որտեղ Մանին կրթվել է մաքրակրոն մագդասիլահների մկրտարաններում։ Նա իր վարդապետությունը բացահայտ սկսել է քարոզել 242 թվականից։ Սկզբում հաջողություն չգտնելով՝ հեռացել է Պարսկաստանից՝ քարոզիչներ ուղարկելով Արևելքի տարբեր երկրներ։ Կարճ ժամանակամիջոցում մանիքեական համայնքներ են ստեղծվել Պարսկաստանում, Հայաստանում, Միջին Ասիայում, Հնդկաստանում, Չինաստանում և այլուր։ Մտերմիկ հարաբերություններ է հաստատել Շապուհ Առաջին Սասանյան թագավորի եղբայր Պերոզի հետ, որի ջանքերով ստացել է իր գաղափարները քարոզելու ազատություն։ Սակայն մոգերի պահանջով Մանին կրկին հալածվել է, ձերբակալվել և մորթազերծվել Խուժաստանի Գունդ-ի Շապուհ քաղաքում՝ Բահրամ առաջին արքայի հրամանով։ Մանիի գաղափարները շարադրվել են «Գաղտնիքների գիրք», «Պատվիրանների գիրք ունկնդիրների համար», «Կենդանացուցիչ գիրք» և այլ երկերում։ Մանիի ուսմունքը զգալի տարածում է ունեցել Հայաստանում, հետագայում որոշակի ազդեցություն գործել հատկապես պավլիկյան և թոնդրակյան աղանդների վրա։

Արագ փաստեր Մանիքեոս Մանի արամեերեն՝ 𐭌𐭀𐭍𐭉, 𐭬𐭠𐭭𐭩, 𐮋𐮀𐮌𐮈 և 𐫖𐫀𐫗𐫏, Ծնվել է ...
Thumb
Մանիի մահապատիժը («Շահնամե»-ի 14-րդ դարի ձեռագրի նկարազարդում)
Remove ads

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Աղբյուրներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads