Մարգար Սեդրակյան

From Wikipedia, the free encyclopedia

Մարգար Սեդրակյան
Remove ads

Մարգար Սեդրակի Սեդրակյան (մարտի 31, 1907(1907-03-31)[1], Խառակոնիս, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - հոկտեմբերի 1, 1973(1973-10-01)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ կոնյակագործ, ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ (1961 թ.), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971 թ.)։

Արագ փաստեր Մարգար Սեդրակյան, Ծնվել է ...

Մարգար Սեդրակյանի շնորհիվ Հայաստանում ընդարձակվեցին կոնյակագործության ծավալները, նոր տարածքներ հատկացվեցին խաղողի հումքի մշակման և մթերման համար։ Նրա ստեղծած բարձր որակի կոնյակների շնորհիվ ամբողջ աշխարհը ճանաչեց, որ հայկական կոնյակը ֆրանսիականի արժանի մրցակից է։

Remove ads

Կենսագրություն

Վերապրել է Հայոց ցեղասպանությունը, որին զոհ են գնացել ծնողները և ընտանիքի այլ անդամներ։ Նախնական կրթությունը ստացել է մանկատանը։ 1930 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։

1927 թվականից աշխատել է կոնյակի արտադրության բնագավառում։ 1935 թվականից ԽՍՀՄ Համտեսի (դեգուստացիոն) կենտրոնական հանձնաժողովի անդամ էր։

1940 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Երևանի կոնյակի գործարանում՝ որպես գլխավոր ինժեներ-տեխնոլոգ։ 1940-1948 թվականներին դասախոսել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում։ 1940-ական թվականների վերջին ձերբակալվել է, ապա արտաքսվել Օդեսա, որտեղ որոշ ժամանակ աշխատել է կոնյակի գործարանում[2]։

Սեդրակյանը ԽՍՀՄ-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է։ Ստեղծել է հետևյալ կոնյակները.

1966 թվականին Մարգար Սեդրակյանին շնորհվել է «Կոնյակի արտադրության բարձր վարպետի կոչում»։ 1971 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը նրան շնորհել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը՝ պարգևատրելով «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալով և Լենինի շքանշանով։ Արժանացել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշանների, ինչպես նաև ֆրանսիական կոնյակի «Կամյու» տան բարձրագույն պարգևի՝ «Համտեսի ասպետ» արծաթե մեծ մեդալի։

1975 թվականին Երևանի կոնյակի գործարանի տարածքում կառուցվել է Մարգար Սեդրակյանի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, իսկ 100-ամյակի կապակցությամբ 2007 թվականին թողարկվել է նրան նվիրված հայկական նամականիշ։

Thumb
Մարգար Սեդրակյանի հուշատախտակը Երևանի Սայաթ Նովա 25 հասցեում

2015 թվականին Երևանի Սայաթ-Նովա 25 հասցեում գտնվող «Արարատ Տրեստ»-ի պատմական շենքի վրա բացվել է Մարգար Սեդրակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը[3][4]։

Remove ads

Պատմական ակնարկ

1937 թվականին Իվան Պապանինի գլխավորությամբ մի խումբ մասնագետներ ուղևորվեցին դեպի Հյուսիսային բևեռ։ Յուրաքանչյուր խորհրդային հանրապետություն ինչ-որ բան նվիրաբերեց այդ գիտարշավի մասնակիցներին. Բելառուսը տրամադրեց տաք շորեր, Ուկրաինան՝ սալ, Հայաստանը՝ կոնյակ։ «Պրավդա» թերթում տպագրվեց հոդված և գիտարշավի մասնակիցների լուսանկարը, որում նրանք պատկերված էին կոնյակի տակառը ձեռքերին։ Հոդվածում նրանք պատմում էին, որ արշավն անցնում է այնքան սաստիկ ցրտի պայմաններում, որ անգամ 42 աստիճանի թնդության հայկական կոնյակը նրանց չէր տաքացնում։ Դրա պատճառով խնդիր դրվեց՝ արդյո՞ք հնարավոր է ստեղծել ավելի թունդ աստիճան ունեցող կոնյակ։ Վարպետ Մարգարի ստեղծագործական տաղանդը արարեց 50 աստիճանի թնդության «Դվին», իսկ 1947 թվականին էլ՝ կոնյակի արտադրության մեջ ամենաթունդ՝ 57 աստիճան ունեցող «Երևան» կոնյակը։

Ինչպես հայտնի է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը նախընտրում էր միայն հայկական «Դվին» կոնյակը։ Այն ժամանակ երբ Չերչիլը հայտնաբերում է, որ «Դվին» կոնյակի որակը զգալիորեն ընկել է, բողոքում է Ստալինին այդ մասին։ Պարզվում է, որ «Դվին»-ի և այլ կոնյակների գլխավոր տեխնոլոգ Մարգար Սեդրակյանը աքսորվել է։ Չերչիլի բողոքից անմիջապես հետո Ստալինը ազատ է արձակում Մարգար Սեդրակյանին ու վերականգնում է նրա նախկին պաշտոնը[5]։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads