Մարիսա Թոմեյ
ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մարիսա Թոմեյ (անգլ.՝ Marisa Tomei, դեկտեմբերի 4, 1964[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ «Օսկար» մրցանակի դափնեկիր, առաջադրվել է BAFTA, երկու անգամ «Ոսկե գլոբուս» և երեք անգամ ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակների։
Remove ads
Կենսագրություն
Մարիսան իտալական ծագում ունեցող ընտանիքից է։ Մարիսան «Ինչպես է աշխարհը պտտվում» սերիալում նկարահանվելու համար թողել է ուսումը Բոստոնի համալսարանում։ Այդ դերը նրան ճանապարհ է հարթել դեպի կինեմատոգրաֆիա, թեև իր՝ Մեթ Դիլոնի մասնակցությամբ առաջին ««Ֆլամինգո» տղան» ֆիլմում նա միայն մի փոքրիկ էպիզոդիկ դեր է խաղացել։
Թոմեյը հայտնիություն է ձեռք բերել 1992 թվականին՝ «Իմ զարմիկ Վինին» ֆիլմում Մոնա Լիզա Վիտոյի դերը կատարելուց հետո, որի համար երկրորդ պլանի լավագույն կանացի դեր կատեգորիայում ստացել է «Օսկար» մրցանակ։
Լայն տարածում ունի այն կարծիքը, որ Մարիսան պարգևատրվել է սխալմամբ։ Նրա հետ միասին դրամատիկ դերերի համար առաջադրվել են 4 բրիտանացի դերասանուհիներ, որոնք խաղացել են կատակերգական դերեր։ 74-ամյա Ջեք Փելանսն, որը պետք է հայտարարեր հաղթողին, կատակել է այդ առումով, իսկ հետո, իբրև սխալմամբ, մրցանակակիր է հայտարարել Թոմեյին։ Ակադեմիան հերքել է այդ առասպելը[5]։
2000-ական թվականներին դերասանուհուն «Օսկար» մրցանակի ևս երկու անվանակարգ են բերել «Ննջարանում» (2009) և «Ռեստլերը» ֆիլմերում խաղացած երկրորդ պլանի դերերը։
Մարիսան խաղում է Նյու Յորքի թատրոնի Naked Angels Theater Company և Blue Light Theater Company թատերախմբերում։
Remove ads
Անձնական կյանք
2009 թվականին Թոմեյն ասել է. «ես ամուսնության ինստիտուտի մեծ սիրահար չեմ և չեմ հասկանում, թե ինչու պետք է կանայք երեխաներ ունենան, որպեսզի լիարժեք մարդիկ թվան»[6]։ 2008 թվականից մինչև 2012 թվականը հանդիպել է դերասան Լոգան Մարշալ Գրինի հետ[6]։
Ընտրյալ ֆիլմագրություն

Remove ads
Մրցանակներ և անավանակարգեր
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads