Մարկ Գրիգորյան

հայ ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia

Մարկ Գրիգորյան
Remove ads

Մարկ Վլադիմիրի Գրիգորյան (ապրիլի 16 (29), 1900[1], Նոր Նախիջևան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 10, 1978(1978-01-10)[3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, Մատենադարանի շենքի հեղինակը։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940 թ.)։ ԽՍՀՄ Պետական մրցանակ (ՀԿԿ կենտկոմի շենքի համար, 1951 թ.)։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968 թ.)։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարկ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Մարկ Գրիգորյան, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

1920-1922 թվականներին սովորել է Վրուբելի անվան գեղարվեստի դպրոցում։ 1928 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ճարտարապետության բաժինը։ 1937-1951 թվականներին եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը, 1951-1978 թվականներին՝ Հայարդնախագիծ ինստիտուտի տնօրեն։ Ալեքսանդր Թամանյանի հետ նախագծել է Երևանի մանկական կլինիկական հիվանդանոցը։ 1951 թվականին ղեկավարել է Երևանի գլխավոր հատակագծի նախագծումը, կազմել է Հրազդան քաղաքի 1961-1963 թվականների գլխավոր հատակագիծը։ 1959-1963 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր[4][5][6]։

Remove ads

Ստեղծագործական աշխատանք

Thumb
Մարկ Գրիգորյանի հուշատախտակը Երևանում։
  • Դերասանների բնակելի շենքը՝ Մաշտոցի պ.48
  • Բնակելի շենքեր՝ Տերյան փ. 62, Աբովյան փ. 31, Բաղրամյան պ..20
  • Մատենադարանի շենքը՝ Մաշտոցի պ.53
  • «Արմենիա» հյուրանոցի շենքը՝ Հանրապետության հրապարակ (համահեղինակ՝ է. Սարապյան)
  • Միությունների շենքը՝ Հանրապետության հրապարակ
  • ՀՀ Ազգային ժողովի շենքը, ցանկապատը՝ Բաղրամյան պ.19
  • Մարգարյանի անվ. ծննդատան շենքը՝ Մաշտոցի պ.22
  • Մանկական հիվանդանոցի շենքը՝ Աբովյան փ 58
  • ՀՀ Նախագահի նստավայր՝ Բաղրամյան պ.26
  • Աճառյանի անվ, թ.72 դպրոցի շենքը՝ Մ. Հերացու փող. 2ա
  • Սոս Սարգսյանի թատրոնի շենքը՝ Ամիրյան փ. 26
  • «Արմենիա» առողջարանը՝ Աբխազիա, ք. Գագրա
  • Քանաքեռ ՀԷԿ-ի շենքը
  • Խաչատուր Աբովյանի հուշարձանը՝ Քանաքեռ 2-րդ փ. 4
Remove ads

Պարգևներ, մրցանակներ

  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1940 թ.
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (ՀԿԿ կենտկոմի շենքի համար), 1951 թ.
  • ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1968 թ.
  • ՀԽՍՀ Պետական մրցանակ (Երևանի Հանրապետության հրապարակի ճարտարապետական անսամբլի համար), 1970 թ.
  • Ռոստով քաղաքի պատվավոր քաղաքացի
  • Լենինի շքանշան
  • Պատվո շքանշան

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads