Ֆրանց Մարկ

From Wikipedia, the free encyclopedia

Ֆրանց Մարկ
Remove ads

Ֆրանց Մարկ (փետրվարի 8, 1880(1880-02-08)[1][2][3][…], Մյունխեն, Գերմանական ռայխ[4][5][6][…] - մարտի 4, 1916(1916-03-04)[1][2][3][…], Braquis[7] և Վերդեն[6]), գերմանացի գեղանկարիչ հրեական ծագումով, գերմանական Էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ։ Ավգուստ Մակեի և Վասիլի Կանդինսկու հետ միասին հանդիսացել է «Կապույտ հեծյալ» նկարչական միության մասնակից և գլխավոր կազմակերպիչ։

Արագ փաստեր Ֆրանց ՄարկFranz Marc, Ի ծնե ...
Remove ads

Կենսագրություն

Ծնվել է Մյունխենում հայտնի պրոֆեսիոնալ բնանկարիչ Վիլգելմ Մարկի (1839-1907) ընտանիքում։ 1900 թվականին սկսեց ուսումնառությունը Մյունխենի արվեստի ակադեմիայում, որտեղ սովորել է մինչև 1903 թվականը։ Մարկը 1903 թվականին և 1907 թվականին այցելում է Փարիզ, որտեղ ծանոթանում է ֆրանսիական պոստիմպրեսիոնիզմի, մասնավորապես Գոգենի և Վան Գոգի գեղանկարչության հետ, որը մեծ ազդեցություն է ունենում նրա վրա։ Փարիզ կատարած երկրորդ այցելությունից հետո նկարիչը լրջորեն սկսում է ուսումնասիրել կենդանիների անատոմիան, որպեսզի ավելի ամբողջապես արտացոլի բնությունը գեղանկարչության մեջ։

Thumb
Եկնագույն ձին։ Ֆրանց Մարկ 1911 թվ.

1910 թվականի հունվարին Մարկը առաջին անգամ հանդիպում է Ավգուստ Մակեի հետ և այդ թվականի սեպտեմբերին ընդգրկվում է «Մյունխենի նոր նկարչական միություն»-ում։ (գերմ.՝ Neue Künstlervereinigung München). 1911 թվականի փետրվարին նահանդիպում է միության լիդեր՝ ռուս աբստրակցիոնիստ Վասիլի Կանդինսկու հետ, իսկ դեկտեմբերին Մակեի և Կանդինսկու հետ Մարկը անջատվում է «Մյունխենի նոր նկարչական միություն»-ից և ստեղծում է իր սեփական՝ «Երկնագույն հեծյալ» խումբը։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads