Մարմարե կամար
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մարմարե կամար՝ 19-րդ դարի սպիտակ Մարմարե Հաղթակամար, որը գտնվում է Լոնդոնում, Անգլիա։ Այս կառույցը ստեղծվել է ճարտարապետ Ջոն Նեշի կողմից 1827 թվականին, որպես Բուքինգհեմյան պալատի պաշտոնական մուտք։ Այն գտնվում էր այժմյան եռասյուն կառույցի մոտ, որն էլ պալատի կենտրոնական ելուստն էր՝ հանրաճանաչ պատշգամբով[1]։ 1851 թվականին այն տեղափոխվեց և Փարք Լեյն փողոցի ընդլայնման պատճառով 1960-ականների սկզբներին տեղադրվեց իր այժմյան տարածքում՝ անտրամաբանորեն մեկուսացված, Օքսֆորդ (փողոց)ի, Փարք Լեյն փողոցի և Էջվեյր Րոուդի խաչմերուկում։

Պատմականորեն միայն Բրիտանական թագավորական ընտանիքի անդամներն ու արքայական զորքերն են թույլատրվում անցնել կամարի միջով, որն էլ տեղի է ունենում միայն ծիսական արարողությունների երթերի ժամանակ[2]։
Remove ads
Դիզայն և շինարարություն

Նեշը իր երեք կամարները ստեղծել է Հռոմի Կոստանդիանոսի հաղթակամարի և Փարիզի Կարուզելյան հաղթակամարի ոճով[3][4]։ Այս հաղթակամարը պատված է Կարարաից բերված մարմարով, ինչպես նաև Սերավեցայի մոտակայքի քարհանքներից բերված զարդարանքների հատվածներով։
Ջոն Ֆլեքսմանն ընտրվեց որպես հուշահամալիրի կառուցող, որի մահից հետո 1826 թվականին լիազորությունները բաժանվեցին Ռիչարդ Վեսթմակոտի, Էդվարդ Հոդջ Բեյլի և Ջ. Չ. Ֆ. Ռոսսիի միջև։ 1829 թվականին Գեորգ IV ձիավորի բրոնզե արձանը հանձնվել է պարոն Ֆրանցիս Չանթրեյի կողմից՝ կամարի գագաթին տեղադրելու նպատակով[5]։
Կառուցումը սկսվել է 1827 թվականին, սակայն դադարեցվել է 1830 թվականին՝ Գեորգ IV-ի մահվանից հետո, երբ նորընծա արքա Վիլյամ IV-ի համար անընդունելի էին աճող ծախսերը։ Վերջինս էլ փորձում էր վերափոխել անավարտ պալատը պառլամենտի՝ փոխարինելու այդ ժամանակ դեռ նոր ավերված Վեստմինստերյան պալատին[6]։
Աշխատանքները կրկին վերսկսվել են 1832 թվականին՝ Էդվարդ Բլորի ղեկավարության ներքո, ով զգալիորեն նվազեցրել է Նեշի ձեղնահարկի բեմահարթակը և բաց է թողել նրա քանդակը՝ ներառելով Գեորգ IV-ի արձանը։ Կամարի կառուցումն ավարտվել է 1833 թվականին[1]։
Որոշ չօգտագործված արձաններ, այդ թվում նաև Վեսթմաքոտի Վատերլուի եզրազարդը և Նելսոնի վահանակը, օգտագործվել են Բուքինգհեմյան պալատում։ 1843 թվականին Գեորգ IV ձիավարի արձանը տեղադրվել է Թրաֆալգարյան հրապարակի պատվանդաններից մեկի վրա[1]։
Լոնդոնի աղտոտված մթնոլորտի պատճառով սպիտակ մարմարը շուտով կորցրեց իր բաց գունավորումը։ 1847 թվականին Լոնդոնի «Sharpe's» ամսագիրը նկարագրում էր այն որպես «գունազրկված ծխից և խոնավությունից, որի տեսքը հիշեցնում է հսկայական շաքարի հավաքածու՝ հրուշակագործի պատուհանին դրված»[7]։
Remove ads
Տեղափոխում

Երբ շինարարական աշխատանքները սկսվեցին 1847 թվականին, կամարն ապամոնտաժվեց և վերակառուցվեց Թոմաս Քուբիթի կողմից որպես Հայդ պարկի հյուսիս արևելյան մասի արարողական շքամուտք[8]։ Վերակառուցումն ավարտվել է 1851 թվականի մարտին[1]։ Ըստ հայտնի մի պատմության, կամարը տեղափոխվել է, քանի որ այն չափազանց նեղ էր թագուհու արքայական կառքի համար, բայց իրականում ոսկեզօծ կառքն անցել է նրա միջով Եղիսաբեթ II-ի թագադրման ժամանակ 1953 թվականին[9]։
Վերակառուցված կամարի երեք սենյակներն օգտագործվում էին որպես ոստիկանական բաժանմունք մինչև 1851 թվականը[10]։
2005 թվականին որոշվեց, որ կամարը պետք է տեղափոխվի Հայդ պարկի փողոց կամ ավելի հարմար տարածք, քան իր ներկայիս վայրը՝ մի մեծ տրանսպորտային կղզու վրա[11]։
Remove ads
Փարք Լեյն փողոցի ընդլայնում

Փարք Լեյն փողոցը ընդլայնվել է որպես Փարք Լեյնի բարելավման նախագծի մի մաս և մարմարե կամարը տեղադրվել է տրանսպորտային կղզու վրա։ 1958 թվականին խորհրդարանը պահանջեց այդ նախագիծը և Փարք Լեյնի բարելավման օրինագծի ընդունման ընթացքում շրջանցիկ ճանապարհի փոխարեն ստորգետնյա անցուղու կառուցման հնարավորությունը մերժվեց։ Դրա պատճառն այն էր, որ այն չափազանց մեծ ծախսեր էր պահանջում և անհրաժեշտություն կար քանդել որոշ շենքեր Էջվեյր Րոուդում[12]։ Որպես նախագծի մի մաս այգիների տարածքները ընդլայնվեցին Կամարի շուրջ՝ տրանսպորտային կղզում[13]։ Այս աշխատանքները տեղի են ունեցել 1960 թվականից 1964 թվականներն ընկած ժամանակահատվածում[14]։
Պատկերասրահ
- Կամարի դարպասներից մեկը
- Կամարի դարպասներից մեկը
- Քանդակ Մարմարե կամարի վրա
- Քանդակ Մարմարե կամարի վրա
- Քանդակ Մարմարե կամարի վրա
Մարմարե կամարի համար նախատեսված քանդակներ, որոնք գտնվում են այլ երկրներում
- Գեորգ IV ձիավարի բրոնզե արձանը Թրաֆալգարյան հրապարակում
- Եվրոպա
- Ասիա, Հնդկաստան
- Միներվա՝ արվեստի դիցուհի
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads