Մարտին Մազմանյան

հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Մարտին (Մարտիրոս) Սարգսի Մազմանյան (դեկտեմբերի 24 1899 (հունվարի 5 1900)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 8, 1987(1987-05-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)։

Remove ads

Կենսագրություն

1921 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1922-1924 թթ. սովորել է Մոսկվայի (հոբոյ և խմբավարություն), 1926-1930 թթ.՝ Թիֆլիսի (ստեղծագործություն, դասատու՝ Սարգիս Բարխուդարյան) կոնսերվատորիաներում։ 1930 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ 1950-1954 թթ. եղել է Հայֆիլհարմոնիայի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, 1954-1962 թթ.` Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի տնօրեն։ 1961-1977 թթ. Երևանի պետական կոնսերվատորիայում դասավանդել է խմբավարություն։ Եղել է Հայաստանի երաժշտական ընկերության հիմնադիրներից և ընկերության նախագահի տեղակալը։ ՀՀ քաղաքներում, Թբիլիսիում, Մոսկվայում հիմնել և ղեկավարել է երգչախմբեր։ Գրել է «Ճուտիկ» մանկական օպերան, սիմֆոնիկ («Մամե և Աշե», «Հաղթանակի պոեմ»), կամերային գործիքային երկեր, խմբերգեր, ռոմանսներ, երգեր, ստեղծագործություններ մանուկների համար[2]։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads