Մարքսիզմ

From Wikipedia, the free encyclopedia

Մարքսիզմ
Remove ads

Մարքսիզմ, Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի հիմնադրած փիլիսոփայական, տնտեսագիտական և քաղաքական ուսմունք[1], որին քաղաքական զանազան կուսակցություններ ու շարժումներ տարբեր մեկնաբանություններ են տվել։

Thumb
Կառլ Մարքս, Մարքսիզմի հիմնադիրներից մեկը։

Ընդհանուր բնութագիր

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ համարվում է[2], որ Մարքսի տեսության մեջ կարևորագույն նշանակություն ունեն հետևյալ երեք դրույթները.

  • հավելյալ արժեքի տեսությունը (կապիտալիզմի քաղաքատնտեսությունը),
  • պատմության մատերիալիստական ըմբռնումը (պատմական մատերիալիզմը),
  • պրոլետարիատի դիկտատուրայի մասին ուսմունքը (տես նաև գիտական կոմունիզմ)[3].

Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Մարքսի տեսության կենտրոնական կետը, որ առ այսօր պահպանել է իր արդիականությունը ու հրատապությունը[4][5], այն հիմնադրույթն է, ըստ որի՝ մարդն օտարվել է իր աշխատանքի արդյունքներից և փաստացի դարձել արտադրական գործընթացի մի ինչ-որ պտուտակ՝ կապիտալիստական հասարակության մեջ։ Օտարվածությունը հանդես է գալիս որպես հասարակական հարաբերությունների, մարդուն օտար, խորթ հասարակական կառուցվածքի ձև, կառուցվածք, որ իշխում է նրան, զրկում է ստեղծագործաբար ինքնադրսևորվելու հնարավորությունից և քայքայում, ավերում է նրա ողջ էությունը։ Մարքսը իր «Տնտեսագիտական-փիլիսոփայական ձեռագրեր» գրքում 1844 թվականին օտարվածության հիմնախնդիրը դնում է կապիտալիստական հասարակության՝ իր իրականացրած վերլուծության կենտրոնում։

Դասակարգային պայքարը, պրոլետարիատի դիկտատուրան, դասակարգերի ու պետության վախճանը և կոմունիստական հասարակարգի կառուցումը Մարքսը համարում էր միևնույն շղթայի փոխկապակցված օղակներ, օտարվածության հաղթահարման պատմական գործընթացի հետևողական փուլեր, սեփական էության օտարացումից ձերբազատվելու և մարդու կողմից իր էությունը վերստանալու ձևեր՝ հասարակական հարաբերությունների վերափոխման, թելադրանքի և անհատին ճնշելու ցանկացած ձևից զերծ հասարակության ստեղծման, համակողմանիորեն զարգացած անհատի ձևավորման միջոցով[4]։

Զարգացման ընթացքում մարքսիզմը ունեցել է մտածողության, հասարակական մտքի զանազան ճյուղավորումներ ու դպրոցներ, և ներկայումս չկա եզակի ու որոշակի մարքսիստական տեսություն[6]։ Մարքսիստական տարբեր դպրոցներ շեշտը դնում են դասական մարքսիզմի հայեցակետերի վրա՝ մերժելով կամ նորացնելով մյուս հայեցակետերը, կան և այնպիսիները, որոնք փորձում են համատեղել մարքսիստական ու ոչ մարքսիստական հիմնադրույթները, որն ի վերջո հանգեցնում է հակասական եզրակացությունների[7]։ Սակայն վերջին ժամանաներս նրանց շրջանում շարժում է նկատվում՝ ճանաչելու, որ պատմական մատերիալիզմն ու դիալեկտիկական մատերիալիզմը մնում են մարքսիստական բոլոր փիլիսոփայական դպրոցների հիմնադրույթները[8], որի արդյունքում կարող է համաձայնություն կայանալ տարբեր դպրոցների միջև։

Մարքսիզմը խոր ու ազդու ներգործություն է ունեցել կրթության, գիտությունների, արվեստների վրա, տարածվել այնպիսի բնագավառներում, ինչպես՝ հնագիտությունը, մարդաբանությունը[9],ժուռնալիստիկան[10], քաղաքագիտությունը, թատրոնը, պատմագիտությունը, հասարակագիտությունը, արվեստաբանությունն ու արվեստի պատմությունը, մշակութաբանությունը, տնտեսագիտությունը, բարոյագիտությունը, քրեագիտությունը, աշխարհագրությունը, գրականագիտությունն ու քննադատությունը, գեղագիտությունը, կինոգիտությունը, հոգեբանությունը, փիլիսոփայությունը[11]։

Մարքսիզմ եզրույթը գործածության մեջ է դրել իրեն ավանդական (օրթոդոքս) մարքսիստ համարող Կառլ Կաուցկին՝ Մարքսի օրթոդոքս և ռևիզիոնիստ հետևորդների միջև ծագած բանավեճի ժամանակ[12]։ Կաուցկու ռևիզիոնիստ հակառակորդը՝ Էդուարդ Բեռնշտայնը նույնպես հետագայում անցել է այդ եզրույթի գործածմանը[12]։ Էնգելսը չի ընդդիմացել, որ Մարքսիզմ եզրույթը կիրառեն Մարքսի ու իր տեսակետները բնորոշելու համար[13]։ Նա, սակայն, հայտարարել է, որ եզրույթը չարաշահվում է նրանց կողմից, ովքեր իրենց համարում են Մարքսի իսկական հետևորդներ՝ հակադրվելով ուրիշների, որոնց բնորոշել են իբրև լասսալականների կամ մեկ այլ կերպ[13]։ 1882 թվականին Էնգելսը հայտարարել է, որ Մարքսը ժամանակին քննադատել է ինքն իրեն մարքսիստ հռչակած Պոլ Լաֆարգին, ասելով, որ եթե վերջինիս տեսակետները մարքսիստական են համարվում, ապա մի բան հստակ է, որ այդ դեպքում ինքը՝ Մարքսը մարքսիստ չէ[13]։

Remove ads

Մարքսիզմի պատմություն

Ուսումնասիրողները Մարքսի ստեղծագործական կյանքում առանձնացնում են երկու փուլ.

  • Վաղ շրջանի Մարքս, երբ նրա ուշադրության կենտրոնում օտարականացման հիմնախնդիրն էր և դրա հաղթահարման ճանապարհները հեղափոխական պրակտիկայի ընթացքում։ Օտարացումից ազատ հասարակությունը Մարքսը անվանում է կոմունիզմ։
  • Ուշ շրջանի Մարքս. ուշադրության կենտրոնում էր համաշխարհային պատմության տնտեսական մեխանիզմների՝«բազիսի» բացահայտումը, որոնց վրա կառուցվում է հասարակության հոգևոր կյանքը («գաղափարախոսությունը»)։ Մարդը ընկալվում է որպես արտադրական գործունեության արդյունք և որպես հասարակական հարաբերությունների հանրագումար։
Remove ads

Գրականություն

Քննադատություն

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads