Սևջուր

գետ Հայաստանի Արմավիրի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Սևջուր
Remove ads

Սևջուր, Մեծամոր, գետ Հայաստանի Արարատի և Արմավիրի մարզերում[1]։ Ունի 40 կիլոմետր երկարություն, Հայաստանի մյուս գետերի համեմատությամբ ամենահաստատուն ռեժիմ ունեցող գետն է։ Սկիզբ է առնում Մեծամոր լճից և սնվում Արագածի ստորոտում գտնվող աղբյուրներից, հոսում է շատ դանդաղ, մեծ մասամբ ճահճապատ ափերի միջով և ապա թափվում Արաքս։ Նրա ակունքները, ինչպես և Մեծամոր լճի ճահճացած ափերը, օգտագործում են կուղբի (ջրշան) պահպանման ու բազմացման համար։ Կուղբի կլիմայավարժեցումը այստեղ կարելի է համարել ավարտված։ Թանկարժեք մորթի ունեցող այս փոքրիկ կենդանին այժմ Սևջուր գետի հովտով հասել է Արաքս և ապա նրա ճահճապատ ափերով իջել մինչև գրեթե ընդհուպ Կուր-Արաքսյան դաշտավայրի մատույցները։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևջուր (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեծամոր (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Սևջուր, Բնութագիր ...

Սևջուրն Արաքսի գետախառնուրդից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա իր մեջ է ընդունում Քասաղ գետը և դառնում Հայաստանի ամենաջրառատ գետերից մեկը։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads