Մեծ Զավ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մեծ Զավ, գետ Հայկական լեռնաշխարհում, Տիգրիսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Կորդվաց լեռների Աղբակ (Մենգենե) լեռնաշղթայի արևելյան լանջերից։ Երկարությունը 473 կմ է, ջրհավաք ավազանը՝ 26, 2 հզ. կմ²։ Վերին հոսանքում (հայտնի է նաև Աղբակ անունով) անցնում է Աղբակի գոգհովտով, կտրում Կորդվաց լեռնաշղթան, առաջացնում խորը, անտեցեդենո հովիտ, ապա ճեղքում ավելի ցածր լեռնաշղթաներ և դուրս գալով Միջագետքի հարթավայր՝ միանում Տիգրիսին։ Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան միջին ծախսը (գետաբերանի մոտ) 403 մ³/վ է։ Միջին հոսանքում կառուցված է ջրամբար։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Զավ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads