Մեսրոպ Ալավերդյան
հայ մանկավարժ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մեսրոպ Անդրեասի Ալավերդյան (1918, Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
1935 թվականին ավարտել է Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումը, երկու տարի աշխատել է արտադրության մեջ, 1937 թվականից անցել է մանկավարժական աշխատանքի Գորիսի շրջանի Տաթևի և Խնձորեսկի դպրոցներում։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին զորակոչվել է բանակ։ Սկզբում մասնակցել է ռազմական օբյեկտների կառուցման աշխատանքին Չելյաբինսկում, Կարագանդայում և Բալխաշում, որտեղ տեղադրվում էին ռազմաճակատից թիկունք էվակուացված գործարանները։
Կարճատև դասընթացներում սովորելուց հետո ստանում է ավագ սերժանտի կոչում և նշանակվում դասակի հրամանատար։ 1941 թվականի նոյեմբերին նրանց զորամասը տեղափոխվում է Լենինգրադի ռազմաճակատ՝ Վոլխովի ուղղությամբ։ Գերմանացիները մոտեցել էին Վոլխովհէկին և կարող էին այն պայթեցնել։ Նրանց դասակը մարտական խնդիր է ստանում՝ պաշտպանել հէկը, ականազերծել այն և թշնամուն ետ շպրտել։ Կատարվում է հրամանը։ Դասակի ամբողջանձնակազմը պարգևատրվում է «Խիզախության համար» մեդալով։ 1942 թվականի հունիսին վիրավորվում է։ Հետագայում մասնակցում է Բելոռուսիայի, մերձբալթյան հանրապետությունների և Լեհաստանի ազատագրմանը։ Մարտերով հասել է Գերմանիա։
1945 թվականի դեկտեմբերին զորացրվել է, վերադարձել հայրենի գյուղ և անցել մանկավարժական աշխատանքի։ 1951 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի կենսաբանության և քիմիայի ֆակուլտետը։ Քսաներկու տարի անընդմեջ ղեկավարել է Խնձորեսկի դպրոցի աշխատանքները։
Պարգևատրվել է ութ մարտական մեդալներով, Գերագույն գլխավոր հրամանատարության շնորհակալագրերով, «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով[1]։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads