Մեր հայրենիք
Հայաստանի ազգային օրհներգը From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
«Մեր հայրենիք», Հայաստանի ազգային օրհներգը։ Ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։ Օրհներգի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։ Այն առաջին անգամ հնչել է 1885 թվականի մարտի 15-ին, որպես Թիֆլիսի «Արծրունի» թատրոնում կայացած հայ առաջին քառաձայն համերգի առաջին երգը[1]։ Հետագայում այն մշակել է նաև Բարսեղ Կանաչյանը։ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին[2]։
Remove ads
Օրհներգի բառերը
Օրհներգի խոսքերը գրվել են «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության 1, 3, 4 և 7 տների հիման վրա։
Remove ads
Պատմություն
Գոյություն ունեն պետական, հեղափոխական, զինվորական, կրոնական, որևէ նշանավոր անձի կամ դեպքի պատվին գրված օրհներգեր։ Հին և միջնադարյան Հայաստանում կրոնական բնույթի օրհներգեր են եղել շարականները։
«Մեր հայրենիքի» խոսքերը հիմնված են Միքայել Նալբանդյանի 1861 թվականին գրած բանաստեղծության՝ «Իտալացի աղջկա երգը» վրա[4], որը ավելի հայտնի է իր առաջին բառերով՝ «Մեր հայրենիք»[5][6]։ Երաժշտությունը մշակել է Բարսեղ Կանաչյանը[4] 20-րդ դարի սկզբին[7], որից հետո 1918-1920 թվականներին այն հռչակվել է որպես Հայաստանի առաջին հանրապետության օրհներգ[4][8]։
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո բոլշևիկները փոխել են օրհներգը[5][8]։ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օրհներգը ստեղծվել է 1944 թվականին՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտության և բանաստեղծ Սարմենի խոսքերի հիման վրա[9][10]։ Այն որպես օրհներգ հնչեց մինչև 1991 թվականը, որից հետո՝ 1991 թվականի հուլիսի մեկին[4], Հայաստանի երրորդ հանրապետության Գերագույն խորհուրդը[11] Հայաստանի պետական օրհներգ հաստատեց «Մեր հայրենիքը»՝ հիմք ընդունելով Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թթ.) օրհներգը։ Այս տեքստը նույնական չէ 1918 թվականի տարբերակի հետ, բանաստեղծական տեքստում կատարվել են որոշ փոփոխություններ[7][12]։
2006-ին և 2019-ին Հայաստանի խորհրդարանում պետական օրհներգի քննարկումը հարց էր: Նոր կառավարությունը կոչ էր արել վերականգնել խորհրդային ժամանակաշրջանի օրհներգը՝ դրա փոխարեն ավելի նոր բառերով[13]:
Իտալացի ջութակահարը Մարկո Միշանիա ալտի համար ստեղծել է «Ներածություն և վարիացիաներ Մեր Հայրենիքի մասին» ստեղծագործությունը, իսկ 2018 թվականին այն նվագել է Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն համերգի ժամանակ[14]։
2025-ին օրհներգի մասին օրենքում կատարվեցին փոփոխություններ․ օրհներգի տների դասավորությունը փոխվեց՝ երկրորդ տունը դարձավ երրորդ, երրորդը՝ չորրորդ, իսկ չորրորդը՝ երկրորդ։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads