Մըշու խըռ

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Մըշու խըռ, հայկական պարատեսակ է։ Այս պարաձևի երաժշտությունները նման են Քոչարու մեղեդիներին։ Սրա շարժումների թիվը ինչպես և Քոչարունը նույնպես ութն է։ Այս պարի սխեման կարելի է վերագրել 2 գնալ 2 դառնալ պարատեսակին։ Սակայն ի տարբերություն Քոչարի պարատեսակի Մըշու խըռ պարատեսակը ունի իր սխեմայի ուրույն հիմքը, որը պահպանվում է նաև նրա արագ մասի ժամանակ և հիմնաված է այլ տեսակի թռիչքների վրա։

Ստուգաբանություն

Ըստ որոշ մեկնաբանությունների՝ «խըռ» նշանակում է «կարմիր նշաններով մոխրագույն ձի», այսինքն՝ պարն այլ կերպ կարող է կոչվել «Մշո (Մուշ քաղաքի) ձի»։ Ըստ Հրաչյա Աճառյանի՝ «խըռ» նշանակում է․

  1. վեճ, պայքար,
  2. բաց, ազատ տարածություն, դաշտ, հարթավայր։

Մեկ այլ մեկնաբանությամբ խըռ բառը ունի երկակի նշանակություն.

  • սմբակների դոփյուն,
  • թռչկոտում։

Երբեմն մեկնաբանվում է նաև ուղղակի Մշո թռիչքներ։

Խորհուրդը

«Քոչարի» և «Մըշու խըռ» պարատեսակի ընդհանրությունը նաև նրանց բովանդակության մեջ է. երկու պարատեսակն էլ պատկերում են կենդանիների։ Ենթադրվում է, որ «Քոչարին» այծերի և խոյերի, իսկ «Մըշու խըռը»՝ ձիերի թռիչքների պատկերումն է։ Այս պարատեսակում ըստ երևույթին ներկայացնում է ձիու վարքը, և ապա պարը արագանալուց նրա արշավումը։ Մըշու խըռի ժամանակ պարողները կանգնում են ուս-ուսի, մի շարքով, ձեռք-ձեռքի բռնած, ներքև պարզած և ներքևում խաչված և մատները միահյուսված[1]։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads