Միակուսակցական պետություն

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Միակուսակցական պետություն կամ միակուսակցական համակարգ, պետության տեսակ, որն ունի միայն մեկ կուսակցություն կառավարություն կազմելու իրավունքով, հաճախ սահմանված գործող սահմանադրությամբ[1]։ Մյուս բոլոր կուսակցություններն ապօրինի են, կամ ունեն սահմանափակ իրավունքներ և հսկվում են ընտրությունների ժամանակ։ Հաճախ «միակուսակցական պետություն» տերմինն օգտագործվում է բնորոշելու առաջատար կուսակցությամբ համակարգը, որն ի տարբերություն միակուսակցական համակարգին, թույլ է տալիս (հաճախ ձևականորեն) մասնակցելու ժողովրդավարական ընտրություններին, սակայն ընդդիմադիր կուսակցությունները շանս չունեն հասնելու իշխանության։

Միություն և առաջադիմություն կուսակցության կառավարումը Օսմանյան կայսրություն 1913 թվականի հեղաշրջումից հետո համարվում է առաջին միակուսակցական համակարգը[2]։

Remove ads

Բովանդակություն

Միակուսակցական պետություններն իրենց բնորոշում են տարբեր մեթոդներով։ Շատ հաճախ միակուսակցական պետության կողմնակիցները պնդում են, որ առանձին կուսակցությունների գոյությունը հակասում է ազգային միասնությանը։ Մյուսները պնդում են, որ մի կուսակցությունը ժողովրդի ավանգարդն է, և հետևաբար նրա ղեկավարելու իրավունքը չի կարող օրինականորեն կասկածի տակ դրվել։ Խորհրդային կառավարությունը պնդում էր, որ մի քանի կուսակցություններ ներկայացնում էին դասակարգային պայքարը և դրա պատճառով Խորհրդային Միությունը օրինականորեն լիազորեց և ճանաչեց պրոլետարիատը որպես ղեկավարող մեկ կուսակցություն, այն է՝ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն։

Որոշ միակուսակցական պետություններում միայն օրենքով են թույլատրվում ընդդիմադիր կուսակցություններ՝ միաժամանակ թույլ տալով դաշնակից կուսակցություններին գոյություն ունենալ որպես մշտական կոալիցիայի մաս, ինչպիսին է ժողովրդական ճակատը։ Սակայն այդ կուսակցությունները մեծ մասամբ կամ ամբողջությամբ ենթարկվում են իշխող կուսակցությանը և որպես իրենց գոյության պայման պետք է ընդունեն իշխող կուսակցության իշխանության մենաշնորհը։ Սրա օրինակներից է Չինաստանի ժողովրդական հանրապետությունը Միասնական ճակատի ներքո, Նախկին Արևելյան Գերմանիայի միասնական ճակատը և Հյուսիսային Կորեայի վերամիավորման ճակատը։ Մյուսները կարող են արգելել մյուս կուսակցությունները, սակայն թույլ են տալիս առանձին անկուսակցական անձանց մասնակցել օրենսդիր մարմնի ընտրություններ, ինչպես օրինակ Թայվանի Թայվայ շարժումը 1970-ական և 1980-ական թվականներին, ինպես նաև նախկին ԽՍՀՄ-ում։ Նաև կան պետություններ, որտեղ արգելված են մյուս կուսակցությունները և չի թույլատրվում անկուսակցականներին պաշտոն զվաղեցնել, օրինակ Թուրքմենստանում Սափարմուրատ Նիյազովի օրոք կամ Զաիրում Սեսե Սեկո Մաբուտուի օրոք։ Միակուսակցական պետությունների մեծ մասը ղեկավարվում է հետևյալ դրյութներից որևէ մեկով․

  1. Կուսակցություն, որը առաջնորդվում է Մարքսիզմ-Լենինիզմի սկզբունքներով և ավանգարդիզմով (հաճախ անվանում են կոմունիստական երկիր, ինչպիսիք է ԽՍՀՄ-ը)
  2. Կուսակցություն, որը առաջնորդվում է ազգայնականության կամ ֆաշիստական գաղափարախոսությամբ (ինպիսիք են Իտալիայի թագավորությունը under the Իտալիայի ազգային ֆաշիստական կուսակցության օրոք կամ Գերմանիան Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության օրոք)
  3. Կուսակցություն, որն իշխանության է եկել գաղութատիրացումից անկախություն ձեռք բերելիս։ Միակուսակցական համակարգերը հաճախ առաջանում են ապագաղութացումից, քանի որ մեկ կուսակցություն ճնշող գերիշխող դեր է ստանում ազատագրական կամ անկախության պայքարում։

Միակուսակցական պետությունները հաճախ համարվում են ավտորիտար, երբեմն նաև տոտալիտար։ Մյուս կողմից, ոչ բոլոր ավտորիտար կամ տոտալիտար պետություններն են գործում միակուսակցական կառավարման ներքո։ Ոմանք, հատկապես բացարձակ միապետությունները և ռազմական դիկտատուրաները իշխող կուսակցության կարիք չունեն, հետևաբար բոլոր քաղաքական կուսակցություններին անօրինական են դարձնում։

Remove ads

Ներկայիս միակուսակցական պետություններ

2022 թվականի դրությամբ հետևյալ պետությունները համարվում են միակուսակցական․

Մանրամասն տեղեկատվություն Պետություն, Կուսակցության առաջնորդ ...
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads