Միդհաթ փաշա

From Wikipedia, the free encyclopedia

Միդհաթ փաշա
Remove ads

Միդհաթ Փաշա Ահմեդ (հոկտեմբերի 18, 1822(1822-10-18), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - ապրիլի 26, 1883(1883-04-26)[1], Էթ Թաիֆ, Օսմանյան կայսրություն), թուրք քաղաքական և պետական գործիչ։ Թուրքական նորաստեղծ բուրժուազիայի շահերի արտահայտիչ, հարել է Նոր օսմաններ գաղտնի քաղաքական կազմակերպությանը։ 1864-1868 թվականներին եղել է Դանուբի վիլայեթի նահանգապետը, որտեղ անցկացրել է սուլթանի իշխանությունն ամրապնդող ռեֆորմներ, դաժանորեն ճնշել բուլղարների ազգային-ազատագրական պայքարը։ 1869-1872 թվականներին Բաղդադի վիլայեթի նահանգապետ և պետական խորհրդի նախագահ, 1873-1874 թվականներին և 1876-1877 թվականներին՝ մեծ վեզիր։ Միդհաթ Փաշան գլխավորել է թուրքական սահմանադրական շարժումը, հեղինակն է 1876 թվականին ընդունված թուրքական առաջին սահմանադրության (որի ստեղծմանը գործուն մասնակցություն է ունեցել հայ գործիչ Գրիգոր Օտյանը)։ Ձգտելով թուրքական ազգային բուրժուազիային մասնակից դարձնել կայսրության կառավարմանը և ստեղծել սահմանադրական միապետություն՝ իրականացրել է կիսառեֆորմներ։ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը, Միդհաթ Փաշայի գործունեությունը դիտելով իբրև իր իրավունքների սահմանափակում, նրան աքսորել է Եվրոպա։ 1878 թվականին սուլթանի հրամանով վերադարձել է և նշանակվել սկզբում Սիրիայի, ապա Զմյուռնիայի նահանգապետ։ Սուլթան Աբդուլ Ազիզի սպանությանը (1876) մասնակցելու կեղծ մեղադրանքով 1881 թվականին աքսորվել է Արաբիա, ուր նրան խեղդամահ են արել Աբդուլ Համիդի գործակալները։

Արագ փաստեր Միդհաթ փաշա թուրքերեն՝ احمد شفیق مدحت پاشا և թուրքերեն՝ Mithat Paşa, Ծնվել է ...
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads