Միխեիլ Սիմոնյան

Հայկական ֆուտբոլի ասոցիացիայի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Միխեիլ Սիմոնյան (հուլիսի 29, 1987(1987-07-29)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, պաշտպան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Միխեիլ Սիմոնյան, Անձնական տվյալներ ...
Remove ads

Ակումբային կարիերի

Սիմոնյանը 3 լրիվ մրցաշրջան է անցկացրել «Արաքս» ակումբում, որի կազմում 2002 թվականին դարձել է Առաջին լիգայի արծաթե մրցանակակիր և դուրս եկել Պրեմիեր լիգա։ Սակայն թիմը պատրաստ չէր այդ մակարդակի խաղերին և 9 միավորով զբաղեցրել է վերջին տեղը։ Ակումբի հետ միասին Սիմոնյանն անցել է առաջին լիգա։ 2004 թվականի մրցաշրջանից հետո Սիմոնյանը հեռացել է «Արաքսից», որը 2005 թվականի մրցաշրջանի 7-րդ փուլից հետո հեռացվել է առաջնությունից։ Սիմոնյանը տեղափեխվել է Պրեմիեր լիգայի «Կոտայք» ակումբ, որը 2006 թվականի սկզբին կազմալուծվել է։ Սիմոնյանը, դառնալով ազատ գործակալ, տեղափոխվել է «Փյունիկ»։ 2006-2008 թվականներին երկու մրցաշրջան խաղացել է Հունաստանում։

2008 թվականին վերադարձել է Հայաստան, որտեղ պայմանագիր է կնքել Երևանի «Արարատ» ակումբի հետ, որի կազմում 2008 թվականին դարձել է Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիր։ Սիմոնյանն «Արարատի» կազմում հասնակցել է թիմի ոսկե խաղին[2]։ 2008 թվականի վերջին տեղափոխվել է «Գանձասար», որի կազում անցկացրել է մեկ լրիվ մրցաշրջան։ 2010 թվականի հունվարին պայմանագիր է կնքել Դիլիջանի «Իմպուլս» ակումբի հետ, որը դուրս է եկել Պրեմիեր լիգա[3]։ 2011 թվականի առաջնության 7-րդ փուլից հետո Սիմոնյանը խզել է պայմանագիրը ակումբի հետ։ Դրա պատճառը եղել է այն, որ Սիմոնյանը չէր ընդգրկվել թիմի կազմում[4]։

Որոշ ժամանակ անց Սիմոնյանը մեկուկես տարով պայմանագիր է կնքել «Ուլիս» ակումբի հետ։ 2013 թվականին տեղափոխվել է հունական «Ֆոկիկոս» ակումբ։ 2015 թվականին վերադարձել է Հայաստան և ընդգրկվել «Արարատի» կազմում։

Remove ads

Ձեռքբերումներ

  • Հայաստան «Արարատ» (Երևան)
    • Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2008
  • Հայաստան «Ուլիս»
    • Հայաստանի չեմպիոն - 2011

Անձնական կյանք

Ավաք եղբայրը՝ Ալիկ Սիմոնյանը ժամանակին խաղացել է Վանաձերի «Լոռի» ակումբում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads