Միչիգանի համալսարան

From Wikipedia, the free encyclopedia

Միչիգանի համալսարանmap
Remove ads

Միչիգանի համալսարան (անգլ.՝ University of Michigan, կրճատ` U of M), հասարակական (պետական) հետազոտական համալսարան ԱՄՆՄիչիգան նահանգի Էնն Արբոր քաղաքում։ Հիմնադրվել է 1818 թվականին Դեթրոյթում, սակայն մոտ 20 տարի անց` 1837 թվականին տեղափոխվել է Էնն-Արբոր։

Արագ փաստեր Միչիգանի համալսարանանգլ.՝ University of Michigan, Տեսակ ...

Միչիգանի համալսարանը նահանգի հնագույն համալսարանն է։ Այն մտնում է «Համալսարանների հասարակական միավորման» (անգլ.՝ Public Ivy) և «Ամերիկյան համալսարանների միավորման» մեջ[26]։ Ունի երկու մասնաշենք Դիրբորնում և Ֆլինտում։ Համալսարանի` ներկայումս ապրող շրջանավարտների թիվը 460.000 է. սա շատ բարձր ցուցանիշ է ամբողջ աշխարհում[27]։ Միչիգանի համալսարանը ԱՄՆ-ի առաջատար գիտական և կրթական հաստատություններից է։

Remove ads

Պատմություն

Միչիգանի համալսարանը հիմնադրվել է Դեթրոյթում 1817 թվականին՝ անվանվելով Միչիգանի համալսարան կամ Կաթոլեպիստեմիադ (անգլ.՝ Catholepistemiad

Համալսարանը Էն Արբոր է տեղափոխվել 1837 թվականին, իսկ առաջին դասերը կազմակերպվել են 1841 թվականին յոթ ուսանողների և երկու պրոֆեսորների մասնակցությամբ։ 1866 թվականին արդեն գրանցված էր 1.205 ուսանող, որոնցից շատերը քաղաքացիական պատերազմի վետերաններ էին։ 1871 թվականին Միչիգանի համալսարանն առաջիններից էր ԱՄՆ-ում, որ կանանց ներգրավեց ուսումնական գործընթացում[28]։

Համալսարանը 1920-1930-ական թվականներին մեծ հեղինակություն էր վայելում Նյու Յորքի հրեա ուսանողների շրջանում, երբ Համալսարանների հասարակական միավորման հաստատությունները զեղչեր սահմանեցին հրեա ուսանողների համար։ 1960 թվականի հոկտեմբերի 14-ին Ջոն Քենեդին համալսարանի ուսանողական ակումբի աստիճաններին արտահայտեց գաղափար, որը հետագայում իրականացավ Խաղաղության կորպուսի հիմնադրմամբ։ 1980-1990-ական թվականներին համալսարանում վերանորոգվեցին հիվանդանոցային համալիրը և հյուսիսային մասնաշենքի ակադեմիական տարածքները[29]։

2011 թվականի հուլիսի 1-ից համալսարանի տարածքում արգելված է ծխելը[30]։

Remove ads

Կառուցվածք

Thumb
Միչիգանի համալսարանի բժշկական կենտրոն
Thumb
Սթիվեն Ռոսսի անվան բիզնես-դպրոց

Միչիգանի համալսարանի կազմում են մտնում 3 քոլեջներ և 16 դպրոցներ[31][32].

  • Գրականության, գիտության և արվեստի քոլեջ (1841)
  • Բժշկական դպրոց (1850)
  • Ինժեներական գործի քոլեջ (1854)
  • Իրավաբանական դպրոց (1859)
  • Ատամնաբուժական դպրոց (1875)
  • Դեղագիտական դպրոց (1876)
  • Երաժշտության, թատրոնի և պարերի դպրոց (1880)
  • Բուժական գործի դպրոց (1893)
  • Ալֆրեդ Թաուբմանի անվան ճարտարապետության և քաղաքաշինության քոլեջ (1906)
  • Հորացիո Ռեքհեմի բարձրագույն դպրոց (1912)
  • Ջերալդ Ֆորդի անվան հասարակական քաղաքականության դպրոց (1914)
  • Մանկավարժական դպրոց (1921)
  • Սթիվեն Ռոսսի անվան բիզնես-դպրոց (1924)
  • Բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի դպրոց (1927)
  • Հասարակական առողջության դպրոց (1941)
  • Սոցիալական աշխատանքի դպրոց (1951)
  • Տեղեկատվական դպրոց (1969)
  • Արվեստի և դիզայնի դպրոց (1974)
  • Կինեզիոլոգիայի դպրոց
Remove ads

Մարզական միջոցառումներ

Thumb
Ամերիկյան ֆուտբոլի խաղ Միչիգանի համալսարանի ստադիոնում

Համալսարանի մարզական բոլոր թիմերը կոչվում են «Վուլվերինս»։ Համալսարանն ունի մարզական 27 տարակարգ, որից 13-ը` տղամարդկանց, 14-ը` կանանց[33]։ Վերջին 14 տարիներից 10-ում համալսարանը մարզական ծրագրերով լավագույն հնգյակում է եղել[34]։

2012 թվականին ամերիկյան ֆուտբոլի համալսարանական թիմը առաջին տեղում էր իր տարած հաղթանակների քանակով (903) և հաղթանակով ավարտած խաղերի տոկոսային հարաբերությամբ (73,5 %)[35]։ 1968-2007 թվականներին «Միչիգան Վուլվերինսը» 40 սեզոն անընդմեջ ավելի շատ հաղթանակ է ունեցել, քան պարտություն։ «Վուլվերինսը» 42 անգամ հաղթել է Big Ten մրցաշարում, ինչպես նաև 11 անգամ դարձել է ազգային չեմպիոն[36][37]։

Thumb
«Կրայսլեր կենտրոն» մարզադաշտ

«Միչիգան ստեդիումը» համալսարանական ամենատարողունակ ստադիոնն է ողջ ԱՄՆ-ում. այն կարող է տեղավորել 109.901 մարդ, չնայած տեղավորել է մինչև 111.000 մարդ[38][39][40]։ Այսպիսի ռեկորդային ցուցանիշները սովորական են «Միչիգան ստեդիումի» համար։ Միչիգանի համալսարանական թիմերը անցանկալի մրցակիցներ են ուսումնական շատ այլ հաստատությունների համար։ ESPN-ը Միչիգան-Օհայո հակամարտությունը ամենամեծն է համարում ամերիկյան սպորտում[41]։

Տափօղակով հոկեյի` տղամարդկանց թիմը 9 անգամ դարձել է ազգային չեմպիոն, իսկ բասկետբոլի` տղամարդկանց թիմը 5 անգամ խաղացել է եզրափակչում` 1989 թվականին ստանալով չեմպիոնի տիտղոս[42]։

2014 թվականին Միչիգանի համալսարանի 236 ուսանող և մարզիչ մասնակցել են օլիմպիական խաղերին և մեդալներ են ստացել ամառային բոլոր խաղերում` բացի 1986 թվականից։ Ընդհանուր առմամբ` Միչիգանի համալսարանի ուսանողները նվաճել են օլիմպիական 151 մեդալ, որից 72-ը` ոսկի, 39-ը` արծաթ, 40-ը` բրոնզ[43]։

Նշանավոր դասախոսներ և գիտնականներ

  • Իոսիֆ Բրոդսկի - բանաստեղծ, դրամատուրգ
  • Ֆրանց Բրյունով - աստղագիտության պրոֆեսոր
  • Անդրեյ Լոբանով-Ռոստովսկի - պատմության պրոֆեսոր
  • Դին Բենջամին Մակլաֆլին - աստղագիտության պրոֆեսոր
  • Վիլյամ Ալբերտ Հիլթներ - աստղագիտության պրոֆեսոր
  • Դյորդ Շանդոր - դաշնակահար
  • Շիրլի Վերետ - օպերային երգչուհի
  • Ստեպան Տիմոշենկո - մեխանիկայի բնագավառի գիտնական
  • Օմրի Ռոնեն - իսրայելցի բանասեր, սլավոնագետ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads