Մյուս Հաբանդ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մյուս Հաբանդ (հին ուղղագրությամբ՝ Միւս Հաբանդ), երբեմն ուղղակի Հաբանդ, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգի կազմում, Կարկառ գետի աջափնյակից մինչև Դիզափայտի լեռները և Քիրսի լեռնաշղթայից մինչև Մուխանք դաշտի արևմտյան եզերքը[1]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաբանդ (այլ կիրառումներ)

Աշխարհագրություն
Հաբանդի տարածքը մոտավորապես համապատասխանում է ներկայիս Արցախի Հանրապետության Մարտունու և Հադրութի շրջաններին։
Պատմություն
Հաբանդի Ամարաս ավանի եկեղեցին և վանքը հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը։ Այնտեղ է ամփոփվել Գրիգորիսի (Գրիգոր Ա Լուսավորչի թոռը) աճյունը, որի վրա 5-րդ դարում Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը կառուցել է Ս. Գրիգորիս մատուռը։ Նշանավոր էր Հաբանդի Գտիչ կամ Քթիշ բերդավանը (ներկայիս Հադրութի շրջանում)՝ համանուն և եպիսկոպոսանիստ վանքով։ Գտիչից ոչ հեռու (ներկայիս Տող և Տումի գյուղերի մոտ) գտնվող Գորոզ բերդավանի (հայտնի է 8-9-րդ դարերից) անունով հայ քերական-մեկնիչները (Համամ Արևելցի, Վարդան Արևելցի և ուր.) հաճախ կոչել են բովանդակ Հաբանդ, իսկ «Գորոզու բարբառ» ասելով՝ հասկացել առհասարակ Արցախի բարբառ։ Ուշ միջնադարում Հաբանդը վարչականորեն բաժանվել է Դիզակի (հարավային մասը) և Վարանդայի (հյուսիսային մասը) գավառների՝ համանուն մելիքություններով, որով մոռացվել է գավառի հնագույն անվանումը։
Remove ads
Տես նաև
Գրականություն
- Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads