Մոնակո
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մոնակոն, փոքրիկ պետություն Հարավային Եվրոպայում՝ Ֆրանսիայի հարավ արևելքում՝ Միջերկրական ծովի ափին, և վաղուց ի վեր ձեռք է բերել աշխարհի լավագույն առողջավայրերից մեկը լինելու համբավը։ Իշխանությունը բաղկացած է միմյանց ձուլված Մոնակո, Մոնտե Կառլո և Կոնդամին օկրուգ-քաղաքներից։ Գտնվում է Ֆրանսիայի հովանավորության ներքո։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոնակո (այլ կիրառումներ)
Մոնակոն հայտնի է նաև իր բազմաթիվ խաղատներով, որտեղ ժամանակ են անցկացնում և մեծ գումարներ ծախսում աշխարհի տարբեր երկրներից ժամանած մեծահարուստներն ու սուր զգացողությունների սիրահարները։ Մոնակոյի եկամուտների հիմնական աղբյուրներն են առևտուրը, միջազգային զբոսաշրջությունը, նամականիշերի և հուշանվերների վաճառքից ստացված միջոցները։ Զարգացած են արդյունաբերության էլեկտրոնային, քիմիական, ճշգրիտ մեքենաշինության, սննդի և այլ ճյուղեր։
1950-ական թվականների սկզբին երկրում օրենք է ընդունվել, որով պետության ամբողջ տարածքում արգելվել է հրազենի օգտագործումը, որովհետև հրազենից ցանկացած ուղղությամբ կրակելու դեպքում գնդակը կարող է դուրս գալ երկրի սահմաններից և միջազգային բարդությունների պատճառ դառնալ։
Աշխարհի ամենաերկարակյաց բնակչությունն ունի Մոնակոն. նրա բնակիչների կյանքի սպասվող տևողությունը կազմում է մոտ 90 տարի[1]։
Remove ads
Պատմություն
Մոնակոյի տարածքում մարդիկ առաջին անգամ իրենց բնակավայրերը կառուցել են մ.թ.ա. X դարում։ Նրանք փյունիկացիներ էին։ Ավելի ուշ, նրանց միացան հույները և մոնոները։
Ժամանակակից Մոնակոյի պատմությունը սկսվում է 1215 թվականին Ջենովայի հանրապետության տարածքում ամրոցների կառուցմամբ։
1297 թվականի հունվարի 8-ին Մոնակոյի քաղաքացիական պատերազմի ժամանակ այն գրավվեց Ֆրանչեսկո Գրիմալդիի և նրա կողմնակիցների կողմից։ Այդ ամսաթիվը համարվում է Գրիմալդիի կառավարության սկիզբը և անկախ Մոնակոյի գոյության օրը։ Այդ ժամանակվանից արդեն 700 տարի է կայսրությունը կառավարում են այդ ընտանիքի ներկայացուցիչները։
1641 թվականին Պերոննական պայմանագրի համաձայն այն անցավ Ֆրանսիայի հովանու ներքո։
1789 թվականին երկիրը միացել է Ֆրանսիային։
Remove ads
Աղբյուրներ
- (անգլերեն) Մոնակոն Արխիվացված 2019-01-03 Wayback Machine
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads