Մոսկվայի կառավարություն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մոսկվայի կառավարություն (ռուս.՝ Правительство Москвы), լրատվամիջոցներում հիշատակվում է նաև որպես Մոսկվայի քաղաքապետարան (ռուս.՝ Мэрия Москвы), Մոսկվայի իշխանական համակարգը, գլխավորող պետական իշխանության մարմին, որի մեջ մտնում են գործադիր իշխանության ճյուղային և ֆունկցիոնալ մարմինները (դեպարտամենտները, հանձնաժողովները, գլխավոր վարչությունները, վարչությունները և տեսչությունները), որոնք իրականացնում են գործադիր-կարգադրիչ գործառույթներ քաղաքի կառավարման որոշակի ճյուղերում և բնագավառներում, ինչպես նաև գործադիր իշխանության տարածքային մարմինները տեղերում կառավարման համար, դա վարչական շրջանների և թաղային վարչությունների պրեֆեկտուրաներն են։


Կառավարությունը գլխավորում է քաղաքապետը։ Մոսկվայի կառավարության անդամները նաև հանդիսանում են նրա տեղակալները, քաղաքապետի աշխատակազմի ղեկավարը և Մոսկվայի կառավարության նախարարները և վարչական շրջանների թաղապետերը։
Remove ads
Ստեղծման պատմություն
Ռուսական կայսրությունում, ընդհուպ մինչև 1918 թվականը քաղաքային ինքնակառավարման գործադիր մարմինը եղել է Մոսկվայի քաղաքային վարչությունը քաղաքապետի ղեկավարությամբ։
Խորհրդային ժամանակներում գործադիր մարմինը համարվում է Մոսսովետի գործադիր կոմիտեն, որը փաստորեն կատարում է կուսակցության քաղկոմի որոշումները։
В 1991 թվականին, մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը, առաջին անգամ ՌՍՖՍՀ Մոսկվայում ընտրվել են քաղաքապետ և կառավարություն, ինչը սկիզբ հանդիսացավ քաղաքի գործադիր իշխանության մարմինների նոր համակարգի ստեղծմանը[1]։ Առաջին անգամ Մոսկվայի կառավարությունն ու Մոսկվայի քաղաքային խորհուրդը գոյություն ունեին զուգահեռ, մինչև 1991 թվականի սեպտեմբեր վերջինը չվերացավ վերջնականապես։ Ի սկզբանե քաղաքապետի և կառավարության վարչապետի պաշտոնները բաժանվել էին։ Գավրիլ Պոպովի հրաժարականից հետո այս երկու պաշտոնները երկար ժամանակ համատեղել է Յուրի Լուժկովը։ 2001 թվականի օգոստոսի 20-ին վարչապետի պաշտոնը պաշտոնապես լուծարվեց, կառավարությունը սկսեց գլխավորել քաղաքապետը[2]։
Remove ads
Մոսկվայի գործադիր իշխանության մարմիններ
Քաղաքային վարչության համալիրները ստեղծվել են Մոսկվայի գործադիր իշխանության գործունեության և կառուցվածքի կատարելագործման համակարգման համար:

Քաղաքային տնտեսության համալիր
- Բնակարանային-կոմունալ տնտեսության
- Կապիտալ վերանորոգման դեպարտամենտ
- Տրանսպորտի դեպարտամենտ
- Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և հրդեհային անվտանգության գործերով դեպարտամենտ
- Տարածաշրջանային անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտ[4]
- Պետական բնակարանային տեսչություն
Քաղաքաշինական քաղաքականության և շինարարության համալիր
- Քաղաքաշինական քաղաքականության դեպարտամենտ
- Ճարտարապետության և քաղաքաշինության հանձնաժողով
- Շինարարության բաժին
- Ներդրումային ծրագրերի կառուցման և վերահսկման ոլորտում բաժնային շինարարության ապահովման կոմիտե
- Նոր տարածքների զարգացման դեպարտամենտ
- Քաղաքային գույքի դեպարտամենտ
- Գնային քաղաքականության կառուցման և պետական նախագծերի փորձաքննության հանձնաժողով
- Պետական շինարարական հսկողության հանձնաժողով
Remove ads
Կոչումներ և պարգևներ, հաստատված Մոսկվայի կառավարության կողմից
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads