Մորիս Ալլե

From Wikipedia, the free encyclopedia

Մորիս Ալլե
Remove ads

Մորիս Ալլե (ֆր.՝ Maurice Félix Charles Allais, մայիսի 31, 1911(1911-05-31)[1][2][3][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[4][5][2][…] - հոկտեմբերի 9, 2010(2010-10-09)[6][1][7][…], Սեն Կլու[8][9][10][…]), ֆրանսիացի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագիտության ոլորտում։

Արագ փաստեր Մորիս Ալլեֆր.՝ Maurice Allais, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն և գործունեություն

Ծնվել է 1911 թվականի Փարիզում, մանր ձեռնարկատիրոջ ընտանիքում։ Հայրը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Մորիս Ալլեն 4 տարեկան էր, երբ հայրը մահացավ գերմանական ճամբարում գերության մեջ։ Ավարտել է Փարիզի ազգային բարձրագույն լեռնամետալուրգիական դպրոցը 1936 թվականին, նույն դպրոցում դարձել է տնտեսագիտական վերլուծության պրոֆեսոր, ապա Փարիզի համալսարանի տեխնիկական գիտությունների դոկտոր։ Դասախոսել է Փարիզ X - Նանտեր համալսարանում 1970-1985 թվականներին։

Սկզբում հետաքրքվել է պատմությունով և ֆիզիկայով, բայց արդեն սկսած 1940-ական թթ. սկսած հետաքրքրվել է տնտեսագիտությամբ, զբաղվել տնտեսագիտական խնդիրների վերլուծությամբ։

Ստացել է Նոբելյան մրցանակ տնտեսագիտության ոլորտում «Շուկաների տեսության մեջ ներդրման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման վերաբերյալ աշխատությունների համար» (for his pioneering contributions to the theory of markets and efficient utilization of resources)[18]։

Նրա անվամբ է կոչվել որոշումների ընդունման տեսության Ալլեի պարադոքսը։

1944-1968 թթ. դասավանդել է Փարիզի համալսարանում, միաժամանակ գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում իրականացրել է մի շարք հետազոտություններ, իսկ արդեն 1946 թ. սկսած գլխավորում է այդ կառույցը։ 1967-1970 թթ. դասավանդում է Միջազգային հետազոտությունների Ժնևյան համալսարանում, 1958-1959 թթ.), որպես հրավիրյալ պրոֆեսոր աշխատում է ԱՄՆՎիրջինիա նահանգի Թոմաս Ջեֆերսոնի անվան համալսարանում, ապա 1970-1985 թթ. Փարիզի համալսարանում։

Remove ads

Մրցանակներ

  • Պատվավոր Լեգեոնի մեծ ասպետ (2005 թ.)
  • նվաճումների համար շքանշան Մեծ խաչ
  • Ֆրանսիական ակադեմիական արմավենու շքանշանի սպա (1949 թ.)
  • Ֆրանսիայի ժողովրդական տնտեսության ասպետ (1962 թ.)

Հիմնական մրցանակներ

  • «Տնտեսագիտական աճ և ինֆլյացիա» (Growth and Inflation, 1969 թ.)
  • «Կապիտալի արտահանում և դրամական բարեփոխումներ» (L’import sur le capital et la réforme monétaire, 1976 թ.)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads