Մուսա լեռ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մուսա լեռ (թուրքերեն՝ Musa Dağı, արաբ․՝ موسى داغ, բառացիորեն «Մտքի լեռ»), Մովսեսի լեռ, Սուրբ լեռ, գտնվում է ներկայիս Թուրքիայի հարավի Հաթայի մարզում, Անթաքյա ծոցի և նրա մեջ թափվող Որոնտես գետի ստորին հոսանքի միջև։
Ամանոսի լեռնաշղթայի ծայր հարավային զանգվածն է։ Բարձրությունը 1355 մ է։ Կազմված է մեզոզոյան հասակի կրաքարերից և ավազաքարերից։ Գագաթային մասը եռանկյունաձև, զառիթափ եզրերով 3–3,5 կմ լայնությամբ սարավանդ է (Ռամլաջըք)։ Հարավարևլյան և հարավարևմտյան լանջերը համարյա ուղղաձիգ գահավիժում են դեպի Սուեդիայի (Որոնտեսի) դաշտավայրը և դեպի ծովափ։ Հյուսիսում սարավանդի եզրն իջնում է համեմատաբար փոքր թեքությամբ լանջերով և տրոհվում մի շարք լեռնաբազուկների։ Կլիման մերձարևադարձային–միջերկրածովյան է, միջին ջերմաստիճանը ամռանը՝ 26–28 °C, տարեկան տեղումները՝ 900–950 մմ։ Լեռն անտառապատ է, բացառությամբ հարավային լանջերի ժայռոտ մերկացումների և քարակարկառների։ Կինամոնագույն կարբոնատային հողերի վրա աճում են մշտադալար ծառեր՝ սոճի, լիբանանյան մայրի, նոճի և մաքվիսի թփուտներ՝ դափնի, մրտենի, վայրի ձիթենի, գիհի, տերևաթափ ծառեր, կաղնու մի քանի տեսակներ։ Ստորին լանջերի մշակված տարածություններում աճեցվում են խաղողի և պտղատու այգիներ, ցիտրուսային կուլտուրաներ։
1915 թվականի ամռանը, թուրքական իշխանությունների կազմակերպած տեղահանությունից ու բնաջնջումից խուսափելու նպատակով, Մուսա լեռան գագաթին, որպես պաշտպանական հզոր ամրոց, ապաստանեցին շրջակա հայ գյուղերի մոտ 5000 բնակիչ, որոնք 40 օր (հուլիսի 30-ից մինչև սեպտեմբերի 10-ը) հերոսական մարտեր մղեցին կառավարական կանոնավոր զորքերի դեմ։
Remove ads
Պատկերասրահ
- Այն ժամանակվա հայկական Խիդիրբեյ գյուղում 1915 թվականի իրադարձություններից առաջ կառուցված տուն (Մուսա լեռ)
- Նոր սեփականատերերի կողմից վերականգնված այն ժամանակվա հայկական տները(Մուսա լեռ)
- Աղբյուրը դեռ մնում է այդ ժամանակներից, հավանաբար շատ լավ կառուցված(Մուսա լեռ)
- Հայկական եկեղեցի Բաթիյազ գյուղում: Տեղը հարգված է նոր գյուղացիների կողմից(Մուսա լեռ)
- Եկեղեցու ներքին տեսք(Մուսա լեռ)
- Ուգոնուլուկ գյուղի եկեղեցու պատին հայերեն արձանագրություն(Մուսա լեռ)
- Ուգոնուլուկ եկեղեցու պատին(Մուսա լեռ)
- Ուգոնուլուկ եկեղեցու ներքին տեսք: Շենքն այսօր գտնվում է պետական պահպանության ներքո:(Մուսա լեռ)
Remove ads
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads