Մուսլիմ Մագոմաև

երգիչ From Wikipedia, the free encyclopedia

Մուսլիմ Մագոմաև
Remove ads

Մուսլիմ Մագոմաև (ադրբ.՝ Müslüm Məhəmməd oğlu Maqomayev՝ Մուսլիմ Մուհամմադ օղլի Մագոմաև՛, օգոստոսի 17, 1942(1942-08-17)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - հոկտեմբերի 25, 2008(2008-10-25)[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային, ադրբեջանական և ռուսական օպերային և էստրադային երգիչ (բարիտոն), երգահան[3][4][5][6], ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1973)[7]:

Արագ փաստեր Մուսլիմ Մագոմաև, Հիմնական տվյալներ ...

Մագոմաևի անունն է կրում աստերոիդների գոտու թիվ 4980 աստղակերպը[8]։

Remove ads

Կենսագրություն

Մանկություն և երիտասարդություն

Մուսլիմ Մագոմաևը ծնվել է 1942 թվականի օգոստոսի 17-ին, Բաքվում։ Հայրը՝ Մագոմետ (Մուհամեդ) Մագոմաևը, թատերական նկարիչ էր։ Զոհվել էր Երկրորդ աշխարհամարտում՝ 15 օր Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակից հետո[9]։ Մայրը՝ Այշեթ Մագոմաևան, (բեմական մականուն՝ Կինժալովա), դրամատիկական թատրոնի դերասանուհի էր, պարգևատրվել էր ստալինյան մրցանակի կրթաթոշակով։ Պապը (հոր կողմից)՝ Աբդուլ Մագոմաևը, ադրբեջանական կոմպոզիտոր էր, ում անունն է կրում Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիան։ Նա ադրբեջանական դասական երաժշտության հիմնադիրներից էր։

Մոր մասին Մագոմաևն ասել էր, որ նա ծնվել է Մայկոպում, իսկ նրա հայրը (երգչի մորական պապը) ազգությամբ թուրք էր, մայրը (մորական տատը)՝ կիսով չափ ադիգեացի, կիսով՝ ռուս[10]։

Հոր ծագման մասին երգիչն ասել է, որ նրա մայրը (երգչի հորական տատը) ծագմամբ թաթար էր (անունը՝ Բաղդագյուլ Ջամիլ, Ալի և Հանաֆի Տերեգուլովների քույրը), իսկ ինչ ծագում ունի հայրը (հորական պապը)՝ ստույգ հայտնի չէ[10][11]. Ինքը Մուսլիմ Մագոմաևն իրեն համարել է ադրբեջանցի[11][12], իսկ քաղաքացիության մասին ասել է «Ադրբեջանն իմ հայրն է, Ռուսաստանը՝ մայրը»[12]։

Մայրը, այրիանալուց հետո, ընտրում է թատերական կարիերան, մեկնում Վիշնի Վոլոչյոկ, ապա՝ Մուրմանսկ, որտեղ աշխատանքի է անցնում մարզային թատրոնում։ Մուրմանսկում նա ամուսնանում է, և ծնվում են Մուսլիմի եղբայր Յուրին և քույր Տատյանան[13]։

Պատերազմից հետո Մուսլիմը ապրում էր հորեղբոր՝ Ջամալէդդինի մոտ։ Մուսլիմը սովորում էր Բաքվի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում (այժմ՝ Բյուլբյուլի անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց[14])՝ դաշնամուրի և կոմպոզիցիայի դասարանում։ Աշակերտի տաղանդը նկատում է պրոֆեսոր Վ. Անշելովիչը։ Վերջինիս հետ ձեռք բերած փորձը Մագոմաևը դրսևում է Ֆիգարոյի դերը կատարելիս («Սևիլյան սափրիչ»)[15]։ 1956 թվականին Մուսլիմն ընդունվում է Ասաֆ Զեյնալիի անվան Բաքվի երաժշտական ուսումնարան, սովորում Ա. Միլոնովի և Տ. Կրետինգենի մոտ։ Ուսումնարանն ավարտում է 17 տարեկանում՝ 1959 թվականին։

Ստեղծագործական գործունեություն

Մագոմաևի առաջին ելույթը տեղի է ունեցել Բաքվում՝ Նավաստիների մշակույթի տանը։ Նա տասնհինգ տարեկան էր։ 1961 թվականին նա դեբյուտներ է տալիս Բաքվի Երգի ու պարի անսամբլում, իսկ հաջորդ տարի՝ դառնում Երիտասարդական-ուսանողական մրցույթի դափնեկիր։ Այն անցկացվել էր ԽՍՀՄ սահմանից դուրս՝ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում։ Մագոմաևը ելույթ էր ունեցել «Бухенвальдский набат» կատարմամբ։ Տարին եզրափակվում է Կրեմլում տեղի ունեցած համերգով, որտեղ Մագոմաևը ելույթ է ունենում Ադրբեջանական մշակույթի փառատոնի շրջանակներում։

1963 թվականի նոյեմբերի 10-ին տեղի է ունենում Մուսլիմ Մագոմաևը առաջին մենահամերգը՝ Չայկովսկու անվան համերգասրահում։ Նույն թվականին նա դառնում է նաև օպերային մեներգիչ՝ աշխատանքի անցնելով Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում։ Լրացուցիչ մասնագիտական դասընթացներ է անցնում Իտալիայի Միլան քաղաքի «Լա Սկալա» օպերային թատրոնում՝ 1964-65 թվականներին։

Thumb
Ադրբեջանական նամականիշ՝ նվիրված երգչի 70 ամյակին

1960-ական թվականներին հանդես է գալիս բազմաթիվ օպերային կատարումներով՝ ԽՍՀՄ տարբեր քաղաքներում։ Հանդիսատեսի վրա մեծ տպավորություն է թողել հատկապես «Սևիլյան սափրիչ» օպերայում իր դերակատարումը։ 1966 և 1969 թվականներին ելույթներ է ունենում Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում, որի տնօրենը մեկ տարվա պայմանագրի առաջարկություն է անում։ Առաջարկը մերժվում է ԽՍՀՄ մշակույթի նախարարության կողմից[12]։

1960-ական թվականների վերջին իմանալով, որ Ռոստովի ֆիլհարմոնիան ունի ֆինանսական դժվարություններ, և տեղի Երգի ու պարի անսամբլը Մոսկվայում կայանալիք համերգի համար ի վիճակի չէ Դոնի կոզակների համար հագուստ հայթայթել, Մագոմաևը համաձայնվում է օգնել նրանց։ Քաղաքի մարզադաշտում տալով մենահամերգ՝ հավաքում է 45 000 հանդիսատես։ Նա հանդես է գալիս ոչ թե մեկ կատարում, ինչպես ծրագրված էր, այլ ելույթ է ունենում ավելի քան 2 ժամ։ Հետևաբար վարձատրվում է ոչ թե 202 ԽՍՀՄ ռուբլի, այլ 3 անգամ ավելի։ Սա հետագայում սա բացասաբար է անդրադառնում Մագոմաևի վրա, ում նկատմամբ հարուցվում է քրեական գործ[16]։ Նրան արգելվեց Ադրբեջանական ԽՍՀ սահմաններից դուրս համերգներ տալ։

Մագոմաևը օգտագործում է ազատ ժամանակը, հանձնում քննությունները և ավարտում Բաքվի կոնսերվատորիան՝ Շովկեթ Մամեդովայի երգի լսարանը (1968)։ Ապա ԽՍՀՄ Ազգային Անվտանգության աշխատակից Յուրի Անդրոպովը անձամբ թույլատրում է երգչին վերադառնալ մեծ բեմ և հանդես գալ ԱԱԾ նվիրված համերգին[12]։ 1969 թվականին Սոպոտում տեղի ունեցած միջազգային երգի փառատոնին մասնակցելուց բացի Մուսլիմ Մագոմաևին Կաննում 2 անգամ տրվում է հանրահայտ «Ոսկե սկավառակ» մրցանակը (1968, 1970)[7]։

1973 թվականին՝ 31 տարեկան հասակում, Մագոմաևը ստանում է ԽՍՀՄ, ինչպես նաև՝ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ կոչումը։ 1975-1989 թվականներին նա Ադրբեջանի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր, որով նա շրջում էր ԽՍՀՄ տարածքով։ 1960-1970-ական թվականներին նա կարողանում է լցնել բազմահազարանոց համերգասրահներ, դահլիճներ, մարզադաշտեր, հանդես է գալիս հեռուստատեսությամբ։ Հսկայական տիրաժներով թողարկվում էին իր սկավառակները։ ԽՍՀՄ-ից դուրս նա համերգներով հանդես է գալիս Ֆրանսիայում, Բուլղարիայում, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում, Լեհաստանում, Ֆինլանդիայում, Կանադայում, Իրանում և այլուր։

Համերգային երգացանկում Մուսլիմ Մագոմաևն ուներ ավելի քան 600 կատարում՝ արիաներ, ռոմանսներ, երգեր։ Հեղինակել է քսանից ավելի երգեր, սպեկտակլի և մյուզիքլերի երաժշտություն։ 1998 թվականին դադարում է զբաղվել ստեղծագործական գործունեությամբ։ Այն բացատրել է հետևյալ կերպ՝

Каждому голосу, каждому таланту Бог определил определённое время, и перешагивать его не нужно[17]
- Յուրաքանչյուր ձայնի, յուրաքանչյուր տաղանդի աստված տվել է հստակ սահմանված ժամանակ, և այդ չափը անցնել պետք չէ
Մուսլիմ Մագոմաև

Երկար տարիներ լավ հարաբերություններ է ունեցել Ադրբեջանի երրորդ նախագահ Հեյդար Ալիևի հետ, որի մահը 2003 թվականին բավական ծանր է տարել։ Կյանքի վերջին տարիներին նրա մոտ սրտի հիվանդությունը ուժեղանում էր[13]։

Ներգրավված էր Ադրբեջանական համառուսաստանյան կոնգրեսում[18].

Վերջին երգերից է դառնում «Прощай, Баку» կատարումը (խոսքեր՝ Սերգեյ Եսենին

Մահ և հիշողություն

Մուսլիմ Մագոմաևը մահացել է 2008 թվականի հոկտեմբերի 25-ին՝ 66 տարեկան հասակում՝ կնոջ գրկում։ Պատճառը սրտային հիվանդությունն էր։ Ցավակցական ուղեգրեր են հղում բազմաթիվ պաշտոնական անձինք, երկրպագուներ։ Երեք օր անց Չայկովսկու անվան համերգասրահում, իսկ հոկտեմբերի 29-ին՝ Բաքվի ֆիլհարմոնիայում, տեղի է ունենում վերջին հրաժեշտի արարողությունը[17][19][20]։ Նույն օրը նրա աճյունն ամփոփվում է Բաքվի պատվավոր պանթեոնում՝ պապի կողքին[21][22]։

2009 թվականի հոկտեմբերի 22-ին կանգնեցվում է երգչի մահարձանը Բաքվում (հեղինակ՝ Օմար Էլդարով)։ Այն պատրաստվել է սպիտակ մարմարից, որը Բաքու է բերվել Ուրալից։ Արձանը ամբողջությամբ համապատասխանում է երգչի հասակին[23]։ Երեք օր անց Կրասնոգորսկ քաղաքում բացվում է «Crocus City Hall» համերգասրահը, որը կրում է իր անունը։ 2010 թվականին տեղի է ունենում Մուսլիմ Մագոմաևի անվան առաջին միջազգային մրցույթը[24]։

2010 թվականի փետրվարի 3-ին Մոսկվայի քաղաքային խորհրդի որոշմամբ Ադրբեջանի դեսպանատան առջև կանգնեցվում է Մուսլիմ Մագոմաևի արձանի առաջին քարը[25][26][27]։ Արձանը հեղինակել են քանդակագործ Ալեքսանդր Ռուկաշնիկովը և ճարտարապետ Իգոր Վոսկրեսենսկին[28]։ Արձանը կանգնեցվում է 2011 թվականի սեպտեմբերի 15-ին[29]։

2012 թվականին Ադրբեջանական պետական փոստը հրատարակում է նամականիշ՝ Մուսլիմ Մագոմաևի 70- ամյակին նվիրված։

2014 թվականի դեկտեմբերի 18-ին Բաքվում տեղի է ունենում Մագոմաևի անունը կրող նավի շահագործման արարողությունը։ Ներկա էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, կինը՝ Մեհրիբան Ալիևան և երգչի այրին՝ Տամարա Սենյավինսկայան[30]։

Remove ads

Էստրադային երգացանկ

Երգեր

Thumb
  • «Азербайджан» (Մուսլիմ Մագոմաև և Ն. Խազրի)
  • «Атомный век» (Արկադի Օստրովսկի և Իննա Կաշեժևա)
  • «Бэлла Чао» (իտալական ժող. երգ, ռուսերեն տեքստը՝ Անատոլի Գորոխովի), իտալերեն և ռուսերեն
  • «Берегите друзей» (Ալեքսեյ Հեքիմյան և Ռասուլ Համզաթով)
  • «Благодарю тебя» (Առնո Բաբաջանյան և Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
  • «Будь со мной» (Առնո Բաբաջանյան և Անատոլի Գորոխով)
  • «Бухенвальдский набат» (Վանո Մուրադելի և Ալեքսանդր Սոբոլև)
  • «Вечер на рейде» (Վասիլի Սոլովյով-Սեդոյ և Ա. Չուռկին)
  • «Вечерний эскиз» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով)
  • «Верни мне музыку» (Առնո Բաբաջանյան և Ալեքսանդր Վոզնեսենսկի)
  • «Возвращение романса» (Օլեգ Ֆելցման և Իգոր Կոխանովսկի)
  • «Восковая кукла» (Սերժ Գենսբուր և ռուսերեն տեքստ՝ Լեոնիդ Դերբենյով)
  • «Время» (Արկադի Օստրովսկի և Լև Օշանին)
  • «Герои спорта» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով)
  • «Голубая тайга» (Առնո Բաբաջանյան և Հարոլդ Ռեգիստան)
  • «Давным-давно» (Տիխոն Խրեննիկով և Ալեքսանդր Գլադկով)
  • «Далеко-далеко» (Գեորգի Նոսով և Ա. Չուռկին)
  • «Двенадцать месяцев надежды» (Ս. Ալիև և Իլյա Ռեզնիկ)
  • «Девушку чайкой зовут» (Ալեքսանդր Դոլուխանյան և Մարկ Լիսյանսկի)
  • «Долалай» (Փոլադ Բյուլբյուլ-օղլի և Ռասուլ Համզաթով, թարգմ.՝ Յակով Կոզլովսկի)
  • «Донбасский вальс» (Ալեքսանդր Խոլմինով և Իգոր Կոբզև), զուգերգ Էլեոնորա Անդրեևայի հետ)
  • «Есть глаза у цветов» (Օլեգ Ֆելցման և Ռասուլ Համզաթով, թարգմ.՝ Ն. Գրեբնյով)
  • «Загадай желание» (Առնո Բաբաջանյան և Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
  • «Звезда искусственного льда» (Առնե Օյտ և Նիկոլայ Դոբրանրավով)
  • «Звезда рыбака» (Ալեքսանդրա Պախմուտովա և Ս. Գրեբեննիկով, Նիկոլայ Դոբրանրավով)
  • «Зимняя любовь» (Առնո Բաբաջանյան և Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
  • «Кони-звери» (Մուսլիմ Բլանտեր և Իլյա Սելվինսկի)
  • «Королева красоты» (Առնո Բաբաջանյան և Անատոլի Գորոխով)
  • «Королева» (Գենադի Պոդելսկի և Սերգեյ Եսենին)
  • «Кто отзовётся» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով)
Thumb
Մուսլիմ Մագոմաև, 1967 թվական
  • «Лунная серенада» (Ա.Զացեպին և Օնեգին Հաջի-Կասիմով)
  • «Лучший город земли» (Առնո Բաբաջանյան և Լև Դրեբենյով)[31]
  • «Любви негромкие слова» (Վ. Շաինսկի և Բորիս Դուբրովին)
  • «Любимая женщина» (Իգոր Կրուտոյ և Լ. Ֆադդեև)
  • «Любимый город» (Նիկիտա Բոգոսլովսկի և Ե. Դոլմատովսկի)
  • «Малая земля» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով)
  • «Маритана» (Գ. Սվեդրով և Ե. Ասկինազի)
  • «Марш нефтяников Каспия» (Կարա Կարաև և Մ. Սվետլով)
  • «Маскарад» (Մուսլիմ Մագոմաև և Իլյա Շաֆերան)
  • «Мелодия» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով)
  • «Мир дому твоему» (Օլեգ Ֆելցման և Իգոր Կոխանովսկի)
  • «Мне тебя не понять» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով)
  • «Мой дом» (Յուրի Յակուշև և Ալեքսեյ Օլգին)
  • «Мы для песни рождены» (Մուսլիմ Մագոմաև և Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
  • «Нам не жить друг без друга» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով)
  • «Начало начал» (Արկադի Օստրովսկի և Լ. Օշանին)
  • «Наша судьба» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով)
  • «Не спеши» (Առնո Բաբաջանյան և Եվգենի Եվտուշենկո)
  • «Нет, так не бывает» (Արկադի Օստրովսկի և Իննա Կաշեժևա)
  • «Нет худа без добра» (Յուրի Յակուշև և Ա. Դոմոխովսկի)
  • «Новый день» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով), կատարում երգչախմբի հետ
  • «Ноктюрн» (Առնո Բաբաջանյան և Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
  • «Огонь» (Օլեգ Ֆելցման և Նաում Օլև)
  • «Огромное небо» (Օլեգ Ֆելցման և Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
  • «Однозвучно гремит колокольчик» (Ալեքսանդր Գուրիլյով և Ի. Մակարով) և զուգերգ կնոջ՝ Տամարա Սինյավսկայայի հետ
  • «Tombe la neige/Падает снег» (Սալվատորե Ադամո և Լև Դրեբենյով)
  • «Передний край» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով)
  • «Песенка Гениального сыщика» (Գենադի Գլադկով և Յուրի Էնտին)
  • «Песенка Лепелетье» (Տիխոն Խրեննիկով և Ալեքսանդր Գլադկով)
  • «Песенка Паганеля» (Ի. Դունաևսկի և Վ.Լեբեդև-Կումիչ)
  • «Песне моей поверь» (Փոլադ Բյուլբյուլ-օղլի և Մ.Շերբաչենկո)
  • «Песня о дружбе» (Տիխոն Խրեննիկով և Մ.Մատուսովսկի)
  • «Песня прощения» (А. Попп և Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
  • «Подмосковные вечера» (Վասիլի Սոլովյով-Սեդոյ և Մ.Մատուսովսկի)
  • «Позднее счастье» (Յուրի Յակուշև և Ա.Դոմոխովսկի)
  • «Позови меня» (Առնո Բաբաջանյան և Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
  • «Пойми меня» (Նիկիտա Բոգոսլովսկի և Իգոր Կոխանովսկի)
  • «Пока я помню, я живу» (Առնո Բաբաջանյան և Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
Thumb
հանրահայտ եռյակ՝
բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկի
կոմպոզիտոր Առնո Բաբաջանյան
երգիչ Մուսլիմ Մագոմաև
  • «Потому, что ты любишь меня» (Փոլադ Բյուլբյուլ-օղլի և Նիկոլայ Դոբրանրավով)
  • «Прекрасная, как молодость, страна» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով) զուգերգ կնոջ հետ
  • «Приснившаяся песенка» (Մուսլիմ Մագոմաև և Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
  • «Прощай, Баку!» (Մուսլիմ Մագոմաև և Սերգեյ Եսենին)
  • «Разве тот мужчина» (Օլեգ Ֆելցման և Ռասուլ Համզաթով, թարգմ.՝ Յակով Կոզլովսկի)
  • «Раздумье» (Փոլադ Բյուլբյուլ-օղլի և Н. Хазри)
  • «Романс Лапина» (Տիխոն Խրեննիկով և М. Матусовский)
  • «С любовью к женщине» (Օլեգ Ֆելցման և Ռասուլ Համզաթով, թարգմ.՝ Յակով Կոզլովսկի)
  • «Свадьба» (Առնո Բաբաջանյան և Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
  • «Сердце на снегу» (Առնո Բաբաջանյան և Ա.Դմոխովսկի)
  • «Серенада Дон Кихота» (Դմիտրի Կաբալևսկի և Սերգեյ Բոգոմազով)
  • «Серенада Трубадура» (″Луч солнца золотого…″) (Գենադի Գլադկով և Յուրի Էնտին)
  • «Синяя вечность» (Մուսլիմ Մագոմաև և Գ. Կոզլովսկի)
  • «Скажи глазам твоим» (Փոլադ Բյուլբյուլ-օղլի և Ռասուլ Ռըզա, թարգմ.՝ Մ.Պավլովա)
  • «Слушай, сердце» (Արկադի Օստրովսկի և Իլյա Շաֆերան)
  • «Солнцем опьянёный» (Առնո Բաբաջանյան և Անատոլի Գորոխով)
  • «Стадион моей мечты» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով)
  • «Сумерки зелёные» (Ալեքսեյ Մաժուկով և Ե. Միտասով)
  • «Сыновья Революции» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով)
  • «Торжественная песня» (Մուսլիմ Մագոմաև և Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
  • «Ты ко мне не вернёшься» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով)
  • «Улыбнись» (Առնո Բաբաջանյան և Ա. Վերդյան)
  • «Цветные сны» (Վ. Շաինսկի և Մ. Տանիչ)
  • «Чёртово колесо» (Առնո Բաբաջանյան և Եվգենի Եվտուշենկո)
  • «Что взгрустнулось тебе» (Մուսլիմ Բլանտեր և Ի. Սևիլսկի)
  • «Шаланды, полные кефали» (Նիկիտա Բոգոսլովսկի և Վլադիմիր Ագատով)
  • «Широка страна моя родная» (Ի. Դունաևսկի և Վ. Լեբեդև-Կումաչ)
  • «Шло письмо» (Վ. Շաինսկի և Սերգեյ Օստրովոյ)
  • «Элегия» (Մուսլիմ Մագոմաև և Նիկոլայ Դոբրանրավով)
  • «Я о Родине пою» (Ս. Տուլիկով և Նիկոլայ Դորիզո)
  • «Я очень рад, ведь я наконец возвращаюсь домой»[32] (Արկադի Օստրովսկի)

Մուսլիմ Մագոմաևի հեղինակած երաժշտությամբ երգեր

  • «Баллада о маленьком человеке» (Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
  • «Вечный огонь» (Ա. Դմոխովսկի)
  • «Грусть» (Վ. Ավդեև)
  • «Далёкая-близкая» (Անատոլի Գորոխով)
  • «Дорога разлуки» (Ա. Դմոխովսկի)
  • «Если в мире есть любовь» (Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
  • «Если в мире есть любовь» (Ռոբերտ Ռոժդեստվենսկի) Վալենտինա Տոլկունովայի հետ
  • «Жизнь моя և моя Отчизна» (Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
  • «Жила-была» (Է. Պաշնև)
  • «Земля և родина любви» (Նիկոլայ Դոբրանրավով)
  • «Колокола рассвета» (Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
  • «Колыбельная падающих звёзд» (Ա. Դմոխովսկի)
  • «Маскарад» (Իլյա Շաֆերան)
  • «Мы для песни рождены» (Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
  • «Песня джигита» (Ա. Դմոխովսկի)
  • «Последний аккорд» (Գ. Կոզլովսկի)
  • «Приснившаяся песенка» (Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
  • «Приходят рассветы» (Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
  • «Принцесса снежная» (Գ. Կոզլովսկի)
  • «Прощай, Баку» (Սերգեյ Եսենին)
  • «Рапсодия любви» (Անատոլի Գորոխով)
  • «Ревнивый Кавказ» (Անատոլի Գորոխով)
  • «Синяя вечность» (Գ. Կոզլովսկի)
  • «Соловьинный час» (Անատոլի Գորոխով)
  • «Старый мотив» (Ա. Դմոխովսկի)
  • «Торжественная песня» (Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
  • «Тревога рыбачки» (Անատոլի Գորոխով)
  • «У того окна» (Ռասուլ Համզաթով)
  • «Хиросима» (Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
  • «Шахерезада» (Անատոլի Գորոխով)
  • «Элегия» (Նիկոլայ Դոբրանրավով)

Երաժշտություն ֆիլմերին

  • 1979 - «Прерванная серенада»
  • 1984 - «Легенда Серебряного озера»
  • 1986 - «Водоворот» («Загородная прогулка»)
  • 1989 - «Диверсия»
  • 1999 - «Как прекрасен этот мир»
  • 2010 - «Стамбульский рейс».

Սկավառակագրություն

  • Благодарю тебя, Մելոդիա, 1995
  • Арии из опер, мюзиклов (Неаполитанские песни), Մելոդիա, 1996
  • Любовь - моя песня (Страна грёз), 2001
  • Воспоминания об А. Бабаджаняне и Р. Рождественском (Серия «Звезды, которые не гаснут»), Park Records, 2002
  • Муслим Магомаев (Избранное), Bomba Music, 2002
  • Арии из опер, Park Records, 2002
  • Песни Италии, Park Records, 2002
  • Концерт в зале Чайковского, 1963 г (Фонд Рашида Бейбутова, Азербайджан), 2002
  • Великие исполнители России XX века (Муслим Магомаев), Moroz Records, 2002
  • С любовью к женщине, Park Records, 2003
  • Спектакли, Мюзиклы, Кинофильмы, Park Records, 2003
  • Рапсодия любви, Park Records, 2004
  • Муслим Магомаев. Импровизации, Park Records, 2004
  • Муслим Магомаев. Концерты, концерты, концерты., Park Records, 2005[33]
  • Муслим Магомаев. Арии П. И. Чайковского и С. Рахманинова. Партия фортепиано - Борис Абрамович. Park Records, 2006[33]
Remove ads

Ֆիլմագրություն

Դերեր

Thumb
Նիզամի. պարսիկ բանաստեղծի դերը 1982 թվականին համանուն ֆիլմում կատարել է Մուսլիմ Մագոմաևը
  • 1962 - «Осенний концерт» (ֆիլմ-համերգ)
  • 1963 - «Голубой огонёк-1963» (ֆիլմ-համերգ) (կատարում է՝ «Песню о любви»)
  • 1963 - «До новых встреч, Муслим!» (երաժշտական ֆիլմ)
  • 1964 - «Голубой огонёк-1964» (երաժշտական ֆիլմ)
  • 1964 - «Когда песня не кончается» - երգիչ (կատարում է՝ «Наша песня не кончается»)
  • 1965 - «В первый час» (կատարում է՝ «Будь со мной» և «Солнцем опьяненный»)
  • 1966 - «Сказки русского леса» (կատարում է՝ «Я люблю только тебя», Լարիսա Մոնդրուսի հետ)
  • 1967 - «Я люблю тебя, жизнь!..» (կարճամետրաժ) - երգիչ
  • 1969 - «Москва в нотах» (կատարում է երգեր՝ «Вдоль по Питерской», «Чёртово колесо»)
  • 1969 - «Похищение» - դերասան Մագոմաև՛'
  • 1970 - «Бушует „Маргарита“» (կատարում է երգ)
  • 1970 - «Ритмы Апшерона» (ֆիլմ-համերգ)
  • 1971 - «Концертная программа» (ֆիլմ-համերգ)
  • 1973 - «Поет Муслим Магомаев» (ֆիլմ-համերգ)
  • 1976 - «Мелодия. Песни Александры Пахмутовой» (կարճամետրաժ) (կատարում է՝ «Мелодия»)
  • 1979 - «Прерванная серенада» - դերասան
  • 1982 - «Низами» - Նիզամի
  • 2002 - «Муслим Магомаев».

Վոկալ

  • 1963 - «Любит - не любит?» (կատարում է՝ «Гюльнара»)
  • 1968 - «Белый рояль» (կատարում է՝ «Пусть она светит всем, как волшебная лампа в ночи…»)
  • 1968 - «Улыбнись соседу» (կատարում է՝ «Лариса», «Любовный треугольник»)
  • 1971 - «По следам бременских музыкантов» (Трубадур, Атаманша, Сыщик)
  • 1972 - «Руслан и Людмила»
  • 1973 - «Невероятные приключения итальянцев в России»
  • 1981 - «О спорт, ты - мир!»
  • 1988 - «Игла» (в фильме использована песня «Улыбнись»)
  • 1999 - «Улицы разбитых фонарей. Новые приключения ментов» («Королева красоты», 7-րդ սերիա)
  • 2000 - «Два товарища».

Մասնակցություն

  • 1977 - «Композитор Муслим Магомаев» (վավերագրական)
  • 1981 - «Поющая земля»
  • 1979 - «Баллада о спорте» (վավերագրական)
  • 1984 - «Страницы жизни Александры Пахмутовой» (վավերագրական) (կատարում է՝ «Ты ко мне никогда не вернёшься»)
  • 1989 - «Песня сердца» (վավերագրական)
  • 1996 - «Рашид Бейбутов, 20 лет назад».

Դերեր ԽՍՀՄ օպերային թատրոններում

Remove ads

Կոչումներ ու պարգևներ

Thumb

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads